Մամուլի տեսություն 25-08-2017
Նաջաֆին զգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ին ճնշելու հետևանքների կապակցությամբ
«Ղոդս»
Նաջաֆին զգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ին ճնշելու հետևանքների կապակցությամբ
ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ ներկայացուցիչը հակադարձել է գործակալությանը ճնշելու հետևանքների կապակցությամբ:
ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ ներկայացուցիչ ՝ Ռեզա Նաջաֆին հակադարձել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ ՝ Հեյլիի Վիեննա կտարած այցին և գործակալության պատասխանատուների հետ նրա հանդիպմանը: Նա զգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամն անօրինական ճնշումներ գործադրելու հետևանքների կապակցությամբ: Ինչպես Յուկիա Ամանոյին և Ֆեդերիկա Մոգերինիին հղած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի նամակներում է նշվել, ՄԱԳԱՏԷ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով այդ կառույցի կենտրոնավայր կատարած Հեյլիի այցը ոտնահարում է ՀԳՀԾ-ի բովանդակությունն ու ոգին , նաև հակասում է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին:
«Ալիք»
Իրանը դատապարտել է Եմենի դեմ հարձակումը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Արաբիայի օդանավերի հարձակումը Սաննա նահանգում գտնվող Արհաբ քաղաքի մի հանրակացարանի վրա, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Նա պահանջել է ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները վերահասություն տան նման հարձակումներին, որի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Բահրամ Ղասեմին վշտակցելով տուժածների հարազատներին ընդգծել է.«Բնակելի տարածքների ու ոչ-ռազմական բնույթի նպատակակետերի դեմ հարձակումների սաստկացումը և միաժամանակ միջազգային կազմակերպություններին ու հարակից օրգաններին արգելել, որպեսզի նպաստեն տուժածներին, համարվում է մարդասիրական իրավունքների և սկզբունքների խախտում»:
«Համշահրի»
Չինաստանը հակադարձել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
Չինաստանի ԱԳ նախարարությունը հակադարձել է Փխենյանի հետ համագործակցության մեղադրանքով չինական որոշ ընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին : Չինաստանը վաշինգտոնի այդ քայլը «ոչ-կառուցողական» է որակել:
Պեկինը հայտարարել է.«Չինական որոշ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը չի օգնելու կորեական թերակղզու միջուկային հարցի կարգավորմանն ուղղված Չինաստան-ԱՄՆ համագործակցությանը»:
Չինաստանի ԱԳ Նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ին կոչ ենք անում դադարեցնել այդ սխալ քայլը»: Չինաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նաև գոհունակություն է հայտնել կորեական թերակղզում լարվածությունը մեղմելու նպատակով բախվող կողմերի միջև համագործակցության արդյունքների կապակցությամբ , խոսելով ճգնաժամերի կարգավորման գործում դիվանագիտության ու բանակցության հզորության ու նշանակության մասին:
«Ջամե ջամ»
Արաբիայի ԱԳ նախարարը տուժել է իրանաֆոբիայի պատճառով
Ամերիկյան հաստատության հաղորդմամբ, Արաբիայի գահաժառանգը քննարկում է երկրի ԱԳ նախարարի պաշտոնի համար նոր թեկնածու առաջարկելու հարցը:
Ամերիկյան «Ստրատֆոր» հաստատությունը նշել է, որ Մոհամմեդ Բին Սալմանը մտադիր է իր եղբորը նշանակել երկրի ԱԳ նախարարի պաշտոնում: Ամերիկյան այդ հաստատությունն Իրանի և Արաբիայի դիվանագետների փախայցելության մասին ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի խոսքերը ՝ հաշտությանն ուղղված քայլ է գնահատել:
Արաբիայի թագավորը նպատակ ունի իր 38-ամյա եղբայր ՝ Խալեդ Բին Սալմանին Ադել Ալ-Ջոբայրի փոխարեն նշանակել երկրի ԱԳ նախարարի պաշտոնում: Ըստ ամերիկյան հաստատության , Մոհամմեդ Բին Սալմանն իր այդ որոշումն արդարացնելու է Ալ-Ջոբայրին Իրանի դեմ խիստ թունդ կողմնորոշում կիրառելու մեջ մեղադրելով: Այդպիսով սաուդցի գահաժառանգը փորձելու է ամրացնել իր իշխանության հիմքերը: Խալեդ Բին Սալմանն այժմ Վաշինգտոնում Արաբիայի դեսպանն է:
armtimes.com
Ո՞վ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը
ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ Էնդրյու Շոֆերն ունի դիվանագիտական աշխատանքի ավելի քան քառորդ դարի փորձ: 1985-ին ավարտելով հեղինակավոր Յեյլի համալսարանը՝ Շոֆերը այնուհետեւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստանում այդ ոլորտում առաջադեմ Կոլումբիայի համալսարանում, գրում է «Ամերիկայի ձայնը»:
1991-ից, արդեն որպես Պետքարտուղարության դիվանագետ, Էնդրյու Շոֆերն աշխատում է Քուվեյթում, Բահրեյնում, իսկ 2000-ականներին՝ Ռուսաստանում, Հաագայում եւ Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններում՝ կենտրոնանալով քաղաքական հարաբերությունների վրա:
Հայտարարելով նոր համանախագահի մասին՝ Մինսկի խմբում ԱՄՆ-ի արդեն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ընդգծել էր, որ փայլուն ու փորձառու դիվանագետ լինելուց բացի, Էնդրյու Շոֆերն ունի նաեւ հակամարտությունների կարգավորման գործնական փորձ:
Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հարցին ամբողջ խորությամբ.
«Մենք բազմիցս ենք հանդիպել, քննարկումներ ունեցել, այնպես որ նա ունի ամբողջական տեղեկատվությունը, որն ինձ մոտ հավաքվել է վերջին 8 ամիսների ընթացքում: Այնպես որ երկուշաբթի առավոտյան նա կարող է անխափան սկսել աշխատանքը»:
news.am
ԱՄՆ-ի դեսպանատան 16 աշխատակիցներ տուժել են Կուբայում. պետդեպ
Անցյալ տարվա վերջին Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատանը 16 դիվանագետներ են տուժել ինչ-որ արտաքին փոխազդեցության հետեւանքով, որի աղբյուրները դեռ հայտնի չեն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը։ Պետական ծառայողներին բուժօգնություն է ցուցաբերվել։
«Մենք շատ լուրջ ենք վերաբերում այդ իրավիճակին։ Տվյալ փուլում մենք կատարվածի մեջ ոչ ոքի չենք մեղադրում։ Հետաքննությունը շարունակվում է»,- հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ Նա նաեւ հստակեցրել է, որ այդ ազդեցությունը Հավանայում դեսպանատան աշխատակիցների վրա դադարել է։
orer.am
Հռոմում ոստիկանները ջրցանների միջոցով 100 ներգաղթյալի են ցրել
Հռոմի Անկախության հրապարակում ոստիկանները ջրցանների միջոցով ցրել են մոտ 100 ներգաղթյալի՝ Եթովպիայից և Էրիթրեայից: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները մոտակայքում գտնվող դատարկ շինության մեջ ապօրինի բնակվող մոտ 800 միգրանտի են վտարել:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ փախստականները հրաժարվել են ընդունել քաղաքում իրենց առաջարկվող կացարանները, քանի որ այնտեղ նրանց առաջարկվում էր ուտելիք պատրաստելու համար գազի բալոններ օգտագործել, իսկ շենքերում դյուրավառ նյութեր են եղել:
Նշվում է, որ միգրանտները սկսել են շշեր և քարեր նետել ոստիկանների վրա: Գործողության արդյունքում ձերբակալվել է 2 և տուժել 13 մարդ:
1in.am
Այս տարի Թուրքիայից Հունաստան երթուղու վրա միգրացիոն հոսքը կրճատվել է 94%-ով. ՄԱԿ
Տարեսկզբից ավելի քան 2200 փախստականներ ու ներգաղթյալներ են մահացել կամ անհետ կորել՝ փորձելով Միջերկրական ծովով կամ ցամաքային երթուղիներով հասնել Եվրոպա։ Այս մասին հայտնում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը՝ Ժնևում ներկայացնելով Եվրոպայում միգրացիային նվիրված «Հուսահատ ուղևորություն» զեկուցը։
Վարչության տվյալներով՝ Միջերկրականը հատող ներգաղթյալների հոսքը կտրուկ նվազել է։ Առաջին կիսամյակում Եվրոպա է ժամանել մոտ 107 հազար մարդ։ Միայն Թուրքիայից Հունաստան երթուղու վրա նկատվում է 94 տոկոս անկում։ Հունվարին հունական ափեր է ոտք դրել 9000 ներգաղթյալ և փախտական, մինչդեռ 2016 թվականի առաջին 6 ամիսների ցուցանիշը կազմել է ավելի քան 150 հազար։
Հյուսիսային Աֆրիկայից Իտալիայի ափեր հասած ներգաղթյալների թիվը մնացել է նույն մակարդակի վրա, ինչ անցած տարի։ Հունիսի վերջի տվյալներով՝ այդ երթուղուց օգտվել է մոտ 84 հազար մարդ։
Չնայած միգրացիոն հոսքի նվազմանը, ճանապարհին մահվան հավանականությունը մնում է տագնապալի բարձր մակարդակի վրա։ Հաղորդվում է 2253 մարդու մահվան մասին։ Դեպքերից 40-ում մահը վրա է հասել ցամաքում։
Համաձայն զեկույցի՝ տարեսկզբից Եվրոպա ժամանած անօրինական ներգաղթյալների մեծ մասը (12%) Նիգերիայից են։