Էրդողանի օրոք Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա. Գերմանիայի ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i70660-Էրդողանի_օրոք_Թուրքիան_ԵՄ_անդամ_չի_դառնա._Գերմանիայի_ԱԳ_նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան երբևէ չի դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ այդ երկրում իշխանության գլխին Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2017 12:20 Asia/Tehran
  • Էրդողանի օրոք Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան երբևէ չի դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ այդ երկրում իշխանության գլխին Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

 

«Դա չի նշանակում, որ մենք դա չենք ցանկանում, սակայն Թուրքիայի կառավարությունը Էրդողանի օրոք արագորեն ընթանում է հակառակ ուղղությամբ այն ամենից, ինչ իրենից ներկայացնում է Եվրոպան… Միանգամայն պարզ է, որ Թուրքիան ներկա վիճակում Եվրամիության անդամ չի դառնա», - ասել Է Գաբրիելը Bild թերթին տված հարցազրույցում: 

Ավելի վաղ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել էր, որ երկրի այդ ղեկավարությամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը անհնարին կլինի նաև 2023 թվականին: 

armedia.am