Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության աշխատակիցների ցույցը Փարիզում, Թուրքիայի դեմ
(last modified Fri, 25 Aug 2017 13:16:12 GMT )
Օգոստոս 25, 2017 17:46 Asia/Tehran
  • Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության աշխատակիցների ցույցը Փարիզում, Թուրքիայի դեմ

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության աշխատակիցները Թուրքիայի կառավարությանը կոչ են արել ազատ արձակել այդ երկրում կալանավորված ֆրանսիացի լրագրողին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրտավական ծառայության հաղորդման համաձայն՝ ուրբաթ օրը Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության աշխատակիցները Փարիզում ցույց են անցկացրել Թուրքիայի դեմ և պահանջել են ազատ արձակել այդ երկրում ձերբակալված  ֆրանսիացի լրագրողին: 

Վերջինս ձերբակալվել է հուլիսի 26-ին՝ Թուրքիայի և Իրաքի Քուրդստանի սահմանին՝ թուրք սահմանապահների կողմից: 

Թուրքիայի կառավարությունը ֆրանսիացի լրագրողին մեղադրում է ահաբեկչական խմբերի հետ համագործակցության մեջ: 

Փարիզում ցուցարարները պահանջել են ազատ արձակել լրագրողին,  հայտարարելով, որ նա ահաբեկիչ չէ:  

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության Թուրքայի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դուլուարդի  խոսքերով  աշխարհի 180 երկրների մեջ Թուրքիան լրագրողների ազատության ցուցանիշի տեսակետից 155 տեղն է գրավում: Ներկայումս ավելի քան 100 լրագրողներ ձերբակալված են այդ երկրում: