Ցույցեր օկուպացված տարածքներում ՝ Նեթանյահուի կոռուպցիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i70830-Ցույցեր_օկուպացված_տարածքներում_Նեթանյահուի_կոռուպցիայի_դեմ
Սիոնիստական ռեժիմի հարյուրավոր քաղաքացիներ շաբաթ երեկոյան հավաքվելով ռեժիմի դատախազի բնակարանի մոտ, դատապարտել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիոն քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 08:58 Asia/Tehran
  • Ցույցեր օկուպացված տարածքներում ՝ Նեթանյահուի կոռուպցիայի դեմ

Սիոնիստական ռեժիմի հարյուրավոր քաղաքացիներ շաբաթ երեկոյան հավաքվելով ռեժիմի դատախազի բնակարանի մոտ, դատապարտել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիոն քայլերը:

«Սքայ նյուզ» կայքի հաղորդմամբ, ցուցարարները պահանջել են դատել վարչապետին ՝ կոռուպցիայի գործով: Ցույցերին հակազդել են ոստիկանական ուժերը:

Ավելի վաղ Իսրայելի ռեժիմի անվտանգության ուժերը ձերբակալել էին Նեթանյահուի դեմ ցույցերի կազմակերպիչներից երկուսին:

Ոստիկանությունը հետաքննություններ է սկսել Նեթանյահուի կոռուպցիայի գործով, սակայն ռեժիմի դատական մարմինը մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ կապակցությամբ:

Երեք շաբաթ առաջ ևս, հազարավոր քաղաքացիներ , ռեժիմի կառավարության իրավական հարցերով խորհրդականի տան մոտ հավաքվելով, պահանջել էին արագացնել վարչապետի դեմ հետաքննության գործի ընթացքը:

Նեթանյահուն և նրա կինը մեղադրվում են կոռուպցիայի և կաշառք ստանալու մեջ: