Մամուլի տեսություն 28-08-2017
https://parstoday.ir/hy/news/world-i70928-Մամուլի_տեսություն_28_08_2017
Նաջաֆին ստանձեց Թեհրանի քաղաքապետի պաշտոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2017 12:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  28-08-2017

Նաջաֆին ստանձեց Թեհրանի քաղաքապետի պաշտոնը:

 

Ալիք

Նաջաֆին ստանձեց Թեհրանի քաղաքապետի պաշտոնը

 

Ներքին գործերի նախարարը ստորագրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնում Դկտ. Մոհամմեդ Ալի Նաջաֆիի նշանակման մասին հրամանագիրը:

Այդ մասին տեղեկացրել է ՆԳՆ-ի մամուլի խոսնակը, նշելով, որ այս կապակցությամբ նախարարությունը Թեհրանի քաղխորհրդի համապատասխան արձանագրությունը ստացել է օգոստոսի 23-ին և թեև օրենքը հարցի քննարկման համար սահմանել էր 10-օրյա ժամկետ, այդուհանդերձ, հաշվի առնելով մայրաքաղաքի ղեկավարման կարևորությունը, նախարարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարեց անհրաժեշտ բոլոր աշխատանքները:

 

 

Շարղ

Թերեզա Մեյը հավանաբար մինչև 2019 թվականը հրաժարվելու է իր պաշտոնից

 

Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյը 2019 թվականի օգոստոսն է նշել պաշտոնից հրաժարվելու թվականը: Նա այդ պաշտոնը ստանձել է 2016 թվականի հուլիսից, երբ Դեյվիդ Քամերոնը հրաժարվեց պաշտոնից: 2017 թվականի ապրիլին , նա կազմակերպեց խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ ՝ ևս հինգ տարի իր պաշտոնում մնալու համար:

 

ԻԼԻՊ-ը ստանձել է Բրյուսելում ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը

 

ԻԼԻՊ-ի աշխարհազորայինները ստանձել են պարեկային ստուգումներ անցկացնող Բրյուսելում զինծառայողների վրա  ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը: Նախահարձակը եղել է 30 տարեկան, որի դանակների հարվածից վիրավորվել է մեկ հոգի: Սպանվել է նախահարձակը:

 

 

Համշահրի

Բրիտանիայի վարչապետը զգուշացրել է կապիտալիստական կարգերի անընդունելի դիմագծի կապակցությամբ

 

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է , որ կապիտալիստական կարգերն աշխարհում անընդունելի ու անցանկալի են: Փորձագետները թեև ճիշտ են համարում Մեյի զգուշացումը, սակայն նշել են, որ Բրիտանիայում կապիտալիստական կարգերի  բարեկարգումը չափազանց դժվար ու բարդ է լինելու:

Մյուս կողմից, Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թերեզա Մեյը պետք է վճարի Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու ծախսերը: Մերկելի խոսքերով, դա ոչ թե Լոնդոնին տուգանել , այլ հանձնառությունից խույս տալու դիմաց ծախսերի վճարում է նշանակում: Բրիտանիայի վճարելիք գումարը համարվում է Բրեքզիթի բանակցությունների գլխավոր հարցերից մեկը: Որոշ աղբյուրներ նշում են, որ Բրիտանիան պետք է վճարի ավելի քան 100 միլիարդ եվրո:

 

 

armedia.am

Կալիֆոռնիայում բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

 

Նշվում է, որ օգոստոսի 27-ին քաղաքում մի քանի հազար մարդու մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Դրանցից մեկն իրականացրել են Patriot Prayer աջ կազմակերպության անդամները, մյուսը՝ նրանց հակառակորդները: Նրանց միջև բախումներ են սկսվել. ձախ ծայրահեղականները կիրառել են պղպեղային գազ, բռնել են Patriot Prayer կազմակերպության ղեկավարին, որին ոստիկանությունն ավելի ուշ ձերբակալել է՝ այդ անվանելով փրկություն:

Ընդհանուր առմամբ առնվազն 14 մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը ակցիայի վայր արգելված նյութ էր բերել:

 

araratnews.am

Քննարկվել է Թուրքիայում կալանավորված ֆրանսիացի լրագրողի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը անդրադարձել են Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողի հարցին:

Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվական կայքի՝ Ֆրանսիայի նախագահը պահանջել է, որպեսզի ֆրանսիացի լրագրող  Լուփ Բուրոն ազատ արձակվի և վերջինիս թույլատրվի վերադառնալ հայրենիք: Ֆրանսիայի նախագահականից հայտնել են, որ երկու նախագահները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները հարցի շուրջ նախարարների մակարդակով:

Նշենք, որ  Լուփ Բուրոն կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպությանը սատարելու» մեղադրանքով: Ըստ թուրքական կողմի՝ ֆրանսիացի լրագրողի մոտից հայտնաբերվել են Սիրիայի քրդական կուսակցության (Ժողովրդավարական միություն կուսակցություն-PYD) և դրա ռազմական թևի (Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր-YPG) անդամների հետ արված ռեպորտաժներ ու լուսանկարներ:

Բուրոն լրագրության ֆակուլտետի ուսանող է, սովորում է արաբերեն և լուրեր ու հոդվածներ է հեղինակում «TV5Monde» հեռուստաալիքի ու «ArteJournal» ու «Slate» թերթերի համար:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

 

 

 

 

tert.am

Գերմանիայի արտգործնախարարը համոզված է, որ եթե ԵՄ-ն դադարեցնի բանակցությունները Թուրքիայի հետ՝ Էրդողանը կհզորանա երկրի ներսում

 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ ճիշտ չի համարում Թուրքիայի և Եվրամիության միջև առկա բանակցությունների ամբողջական դադարեցումը, քանի որ դրանով ԵՄ-ն միայն նոր հաղթաթղթեր կդնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքը, ում Գաբրիելը բռնապետ է համարում:

Ինչպես հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Գաբրիելը շեշտել է, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայից ամբողջովին հրաժարվելը կուժեղացնի Էրդողանին երկրի ներսում, որտեղ նա բռնապետական կարգեր է փորձում հաստատել:

«Նա իր ձեռքին հզոր խաղաթուղթ կունենա՝ կապված նրա հետ, որ Եվրոպան մեջքով է շրջվել իրենց: Նա կասի՝ «ահա տեսեք, նրանք մեզ չեն ուզում», դա կուժեղացնի նրա իշխանությունը երկրի ներսում», - համոզված է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

 

 

 

1in.am

Մեքսիկացիները հանդիսանում են աշխարհի ամենահանցավոր ազգերից մեկը. Թրամփ

 

Մեքսիկացիները հանդիսանում են աշխարհի ամենահանցավոր ազգերից մեկը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում՝ կրկին բարձրացնելով Մեքսիկայի հետ սահմանին սկանդալային պատի շինարարության թեման։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Մեխիկոն կվճարի շինաշխատանքների համար ֆինանսների ուղղակի փոխհատուցման կամ այլ անուղղակի միջոցներով։ «Մեքսիկացիների հետ, ովքեր հանդիսանում են աշխարհում ամենաքրեականացված ազգերից մեկը, մենք պետք է ՊԱՏ ունենանք»,-նշել է Թրամփը։

Համաձայն Թրամփի պլանի՝ պատը պետք է փակի Մեքսիկայի հետ սահմանի ընդհանուր երկարության մոտ 50 տոկոսը, իսկ դրա շինարարությունը կարժենա ավելի քան 20 մլրդ դոլար։