Մամուլի տեսություն 29-08-2017
https://parstoday.ir/hy/news/world-i70998-Մամուլի_տեսություն_29_08_2017
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան Դի Միստուրան քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական նախաձեռնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2017 10:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  29-08-2017

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան Դի Միստուրան քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական նախաձեռնությունները:

Իրան

Թեհրանում հանդիպել են Զարիֆը և Դի Միստուրան

 

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան Դի Միստուրան քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական նախաձեռնությունները և վերջին զարգացումները: Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլի կայացման շեմին Դի Միստուրան կիրակի երեկոյան ժամանել է Թեհրան: Դի Միստուրան երկուշաբթի օրը նաև հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար և Աստանայի նիստում Իրանի ավագ բանագնաց՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ ՝ Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է.«Դի Միստուրայի հետ բանակցությունը կատարվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացում ազդեցիկ երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի  ծրագրի շրջանակում:

 

Ալիք

Հնարավոր է՝ Իրան-ԵՏՄ Ազատ առեւտրի ժամանակավոր գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվի 2017-ի աշնանը

 

Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ Առեւտրի ժամանակավոր ազատ գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա աշնանը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ՝ առեւտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: Հաղորդել է news.am-ը:

«Մենք հնարավորություն ունենք այս տարվա հոկտեմբերին 5 երկրների նախագահներին զեկուցելու բանակցությունների ավարտի մասին եւ խնդրելու համաձայնագրի ստորագրման մանդատ: Եթե տառացիորեն առաջիկա օրերին մենք բանակցությունները չավարտենք, այլ պնդենք հետագա շարունակում եւ պայմանավորվածությունների որակի բարելավում, ապա այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, մենք կանցնենք բանակցությունների ավելի երկարատեւ փուլի»,- ասել է Նիկիշինան:

Իրանի հետ ինտենսիվ բանակցությունները տեւել են 8 ամիս եւ արդեն գործնականում ավարտվել են: Վերոնիկա Նիկիշինայի խոսքով՝ բանակցությունների արդյունքը 3 մասից է կազմված: Առաջինը ներառում է համաձայնագրի տեքստը, հատկապես կանոնները, որոնք կորոշեն «խաղի ընթացքը»: Այս կետը չափազանց կարեւոր է, քանի որ Իրանը չի մտնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության մեջ:

Կողմերն առայժմ համաձայնություն են ձեռք բերել արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի հարցում: «Բանակցությունները գործնականում ավարտված են: Մնացել է միայն քննարկել առանձին ապրանքների հարցը, որոնց առումով կողմերը դեռեւս փոխպայմանավորվածությունների չեն հանգել»,- նշել է Վերոնիկա Նիկիշինան:

 

Ջամե Ջամ

Մոգերինի.«Միջուկային գործարքը միջազգային համաձայնություն է»

 

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն կարևորել է կորեական թերակղզի ճգնաժամի դիվանագիտական լուծումը և խնդիրների կարգավորման համար Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն օրինակ վերցնելու անհրաժեշտությունը:

Եվրամիության ինտերնետային կայքը հրապարակել է Բրյուսելում Եվրամիության երկրների դեսպանների կոնֆերանսի բացման արարողությանը Ֆեդերիկա Մոգերինիի ելույթի տեքստը:

«Մանիլայում էի, երբ սկսվեց կորեական թերակղզու ճգնաժամը: Ասիայի արևելյան երկրները ցանկանում են , որ Եվրամիությունը դերակատարություն ունենա ճգնաժամի կարգավորման գործում: Բոլորը գիտեն, որ մենք միշտ ձգտել ենք դիվանագիտական լուծումներին: Ռազմական տարբերակը ոչ մաիյն վտանգավոր է, այլև չի կարգավորելու խնդիրը»ասել է Մոգերինին:

Անդրադառնալով Իրանի հետ ձեռքբերված միջուկային համաձայնությանը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ավելացրել է.«Դա երկու երկրի միջև կայացած համաձայնություն չէր: Առաջիկա ամիսներին պիտի կրկնենք այս հարցը, քանի որ դա առնչվում է միջազգային անվտանգությանը: Միջուկային գործարքը հաստատվեց ՄԱԿ-ի ԱԽ-ի և ՄԱԳԱՏԷ-ի կողմից »:

 

 

Ջավան

Բայդեն .«ԱՄՆ ժողովուրդը պետք է կանգնի Թրամփի դեմ»

 

ԱՄՆ ժողովուրդը շարունակում է բողոքել Թրամփի դեմ ՝  Շառլոթզվիլում ռասիստներին չդատապարտելու համար:ԱՄՆ նախկին նախագահի տեղակալն ասելէ , որ իր քայլերով Թրամփը երկիրը դեպւ մասնատում է տանում: Հետաքրքրական է այն, որ անցյալ օրվանից սկսվել է հակառասիստ ակտիվիստների տասնօրյա քաղաքացիական անհանդուրժողականության ակցիան: ԱՄՆ նախկին նախագահի տեղակալ ՝ Ջո Բայդենն անդրադարձել է երկրում ցեղական խտրականություններին, ասելով.« Պատմությունը կրկնվում է: ԱՄՆ-ում, երբ խոսվում է ցեղի մասին, հուսալի խոսքեր չեն հնչում: Շառլոթզվիլում այդ ագրեսիան բացահայտ էր բոլորիս համար : Հնչում էին նույն կարգախոսները, որոնք Եվրոպայում ասվում էին 30-ականներին»: «Այսօր մեր նախագահն անթաքույց խոսում է իր ռասիստական մտքերի մասին: Հասել է ժամանակը, որպեսզի ժողովուրդը բարձրաձայնի, թե նախագահն ինչեր չի կարող անել : Ժամանակն է , որպեսզի ժողվուրդը հայտնի, որ այդ պառակտիչ խոսքերն անընդունելի են».ավելացրել է Ջո Բայդենը:

 

 

news.am

Ֆինլանդիան ռուսական առագաստանավին թույլ չի տվել իր նավահանգիստ մտնել

 

Ֆինլանդիան թույլ չի տվել ռուսական ուսումնական «Կրուզենշտերն» առագաստանավին մտնել Մարիեխամն քաղաք:

Մարիեխամնը Ալանդյան կղզիների գլխավոր քաղաքն է, որն ապառազմականացված կարգավիճակ ունի: Ֆինլանդիայի Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի հարցերով ներկայացուցիչ Խենրիկ Համբերթը տեղեկությունը հաստատել է, սակայն մանրամասներ չի հայտնել: Ֆիննական օրենքներով՝ արտասահմանյան նավը Ֆինլանդիայի ջրատարածքով անցնելու համար պետք է ստանա Ֆինլանդիայի գլխավոր շտաբի թույլտվությունը:

Ռուսական քառակայմ նավը, 164 կուրսանտներով, ծրագրել էր Մարիեխամն մտնել սեպտեմբերի 18-20-ին:

Բալթիական պետական ակադեմիայի մամուլի ծառայության ղեկավարը հայտնել է, որ ռուսական կողմը ֆիննական կողմից պաշտոնական մերժում չի ստացել:

 

 

7or.am

ՌԴ Գլխավոր շտաբ. Հայաստանը պատրաստ է միանալ Սիրիայում Մոսկվայի նախաձեռնած կոալիցիային

 

 

Ռուսաստանի Գլխավոր շտաբի Անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է լինելու Սիրիայում ականազերծման աշխատանքներ տանելը:

«Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների համապատասխան հրավերներ էին ուղարկվել: Հայաստանն ու Սերբիան պատրաստ են ուղարկել իրենց զորամիավորումները: Չինաստանցի սակրավորների մասնակցության հարցը քննարկվում է»,-ռուսաստանյան պետական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 25-ին ասել է Նովիկովը:

Այս տարվա ապրիլին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսատանի փոխդեսպան Վլադիմիր Սաֆրոնկովը հանդես էր եկել առաջարկությամբ՝ միջազգային կոալիցիա ստեղծել Սիրիայում ականազերծման աշխատանքների համար:

 

 

a1plus.am

Էնդրու Շոֆերը պաշտոնապես հայտարարվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ

 

Միացյալ Նահանգները ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Էնդրու Շոֆերի նշանակման փաստը։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթի կողմից օգոստոսի 28-ին հրապարակված հայտարարության մեջ։

Հայտարարությունում ասված է, որ Շոֆերը Եվրոպայի ու միջազգային կազմակերպությունների հարցերով ունի մեծ փորձառություն, որը մինչեւ այս պաշտոնին նշանակվելը եղել է Վիեննայի Միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում գործերի ժամանակավոր հավատարմատարը։

2015 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2Օ17-ի հունվար ամիսը նա զբաղեցրել է այս կազմակերպությունում ԱՄՆ-ի առաքելության փոխնախագահի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2Օ14-ից մինչեւ 2Օ15-ի օգոստոսը Շոֆերը ծառայել է այս կազմակերպությունում որպես Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում խորհրդական։

Մինչեւ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում ծառայելը, Էնդրու Շոֆերը 2Օ11-ից 2Օ14 թվականներին զբաղեցրել է Կիպրոսում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, աշխատել Քուվեյթում, Բահրեյնում ու Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանություններում։

Մինչ այդ, Վաշինգտոնում իր գործունեության ընթացքում Շոֆերը պաշտոններ է զբաղեցրել Պետդեպարտամենտի Իրաքյան բաժնում, եղել փոխպետքարտուղարի քաղաքական հարցերով հատուկ օգնականը։ Այստեղ նրա պարտականությունները տարածվել են Մերձավոր Արեւելքի եւ հակաահաբեկչության հետ կապված խնդիրների վրա։