ԱԷՄԳ-ի քննիչներն Իրանի ռազմական բազաներ այցելելու որևէ անհրաժեշտություն չեն տեսնում
https://parstoday.ir/hy/news/world-i71138-ԱԷՄԳ_ի_քննիչներն_Իրանի_ռազմական_բազաներ_այցելելու_որևէ_անհրաժեշտություն_չեն_տեսնում
ԱԷՄԳ-ի պաշտոնատարների համոզմամբ, գործակալության քննիչներն Իրանի ռազմական բազաներ այցելելու որևէ անհրաժեշտություն չեն տեսնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 01:18 Asia/Tehran
  • ԱԷՄԳ-ի քննիչներն Իրանի ռազմական բազաներ այցելելու որևէ անհրաժեշտություն չեն տեսնում

ԱԷՄԳ-ի պաշտոնատարների համոզմամբ, գործակալության քննիչներն Իրանի ռազմական բազաներ այցելելու որևէ անհրաժեշտություն չեն տեսնում:

«Ռոյտերզ»-ը հինգշաբթի օրը Վիեննայից կատարած հաղորդման մեջ նշել է, այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն Իրանի ռազմական բազաներն այցելելու կապակցությամբ ճնշում է գործադրում գործակալության քննիչների վրա, վերջիններս ընդգծում են, որ ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը հաստատելու համար նման վերահսկողության կարիք չի զգացվում :

«Ռոյտերզ»-ն անդրադառնալով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի Վիեննայում գտնվող գործակալության կենտրոնավայր կատարած այցին և այն հայտարարությանը, թե Իրանում քննության չենթարկված չհայտարարված բազաներ գոյություն ունեն, հաղորդել է. «Գործակալության պաշտոնատարները հավատացած են, որ Վաշինգտոնն իր հայտարարությունն ապացուցող որևէ փաստ չի ներկայացրել»:

«Ռոյտերզ»-ն այնուհետև հղում կատարելով գործակալության մի պաշտոնատարի հաղորդել է, որ չնայած միջուկային համաձայնության ընդդիմադիրների, այդ թվում Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի հակառակության, գործակալությունն Իրանի ռազմական բազաներ այցելելու մտադրություն չունի:

ԱԷՄԳ-ի պաշտոնատարների վրա Վաշինգտոնի կողմից ճնշումները գործադրվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՀԳՀԾ-ի դեմ ընդունած կողմնորոշման շրջանակում:

ԱՄՆ նախագահը հակառակ Իրանին և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը ստորագրած մյուս երկրներին ու ԵՄ-ին, ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է կոչել և փորձում է դա չեղարկել: