Մամուլի տեսություն 01-09-2017
https://parstoday.ir/hy/news/world-i71153-Մամուլի_տեսություն_01_09_2017
ՄԱԳԱՏԷ-ն կրկին անգամ հաստատել է, որ Իրանը հարգել է ՀԳՀԾ-ի հոդվածները
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 10:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  01-09-2017

ՄԱԳԱՏԷ-ն կրկին անգամ հաստատել է, որ Իրանը հարգել է ՀԳՀԾ-ի հոդվածները

Ջամե Ջամ

ՄԱԳԱՏԷ-ն կրկին անգամ հաստատել է, որ Իրանը հարգել է ՀԳՀԾ-ի հոդվածները

 

Իրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման մասին իր 8-րդ զեկույցում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կրկին անգամ հաստատել է վիեննական Միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմությունը: Իրան-Վեցյալ միջուկային գործարքի գործադրումից հետո իր 8-րդ զեկույթում,  ՄԱԳԱՏԷ-ն գնահատական է տվել Թեհրանի կողմից միջուկային համաձայնության հարգմանը:

Սա Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՄԱԳԱՏԷ-ի երրորդ զեկույցն է Իրանի հավատարմության մասին: Թրամփն Իրանի միջուկային գործարքը համարել էր պատմության վատագույն համաձայնությունը:

 

 

Հորդանանում ԱՄՆ դեսպանը հեռացվել է պաշտոնից ՝ ՀԳՀԾ-ն պաշտպանելու համար

 

Հորդանանում ԱՄՆ դեսապանը պաշտոնանկ է արվել ՝ Իրանի միջուկային համաձայնությանը պաշտպանելու համար:

Ավելի վաղ, հորդադանի թագավոր ՝ Մալեք Աբդոլլահ երկրորդը Բարաք Օբամայից պահանջել էր վտարել Ամմանից ամերիկացի դեսպանին, սակայն Օբաման անտեսելով այդ պահանջը, պաշտպանել էր Ալիս Վելսին: Լրատու աղբյուրների հաղորդմամբ, Հորդանանի թագավորի և Վելսի հարաբերությունները լարված էին : Հորդանանի թագավորն արաբական շատ երկրների ղեկավարների նման, կասկածով էր մոտենում տարածաշրջանում Իրանի հավանական դերն ապրապնդող ցանկացած դիվանագիտական առաջարկին:  

 

Համշահրի

Հաշդ-Ալ-Շաաբին տեղեկացրել է Թալ Աֆարի ամբողջական ազատագրման մասին

 

ԻԼԻՊ-ի ուժերի հետ խիստ բախումներից հետո, իրաքյան ուժերն ամբողջությամբ ազատագրել են Թալ Աֆար քաղաքը: Այդ մասին հաղորդել են ժողովրդական ուժերը:  Հաշդ Ալ-Շաաբիի ուժերը դաշնային ոստիկանության օգնությամբ, ազատագրել են քաղաքը ՝ այնտեղ ծածանելով Իրաքի դրոշը: Հաղորդագրությունում ասված է , որ ժողովրդական ուժերի համար հնարավորություն է ստեղծվել օպերացիա սկսել ՝ բանակի ռազմաօդային ուժերի ակտիվ ջանքերի և նրանց իրականացրած հրետանային ու հրթիռային հարձակումների արդյունքում:

Թալ Աֆարի  կուսակալությունը հայտարարել է ԻԼԻՊ-ի 200 ահաբեկիչներ սպանվելու մասին:

 

armedia.am

Էրդողանն ԱՄՆ-ում իր թիկնապահներին առաջադրված մեղադրանքն անվանել է սկանդալային

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թիկնազորի անդամներից 15-ի դեմ Միացյալ Նահանգների կողմից մեղադրանք ուներկայացնել մասին որոշումը սկանդալային է որակել:

«Ինձ համար դժվար է հասկանալ, այս իրավիճակում Ամերիկան ինչ է ուզում անել: Այդ փաստն ինքնին սկանդալ է» , - ասել է Էրդողանը:

Օգոստոսի 29-ին Էրդողանի 15 թիկնապահների դեմ մեղադրանքներ էին առաջադրվել նախագահ ՝ մայիսի 16-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ցուցարարների վրա հարձակվելու պատճառով, ինչի հետևանքով տուժել էր առնվազն 9 մարդ։

 

 

 

panorama.am

Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները

 

Փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը: Անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ դիտորդական խմբի վրա արձակված ադրբեջանական կրակոցներին, ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

«Հակամարտությունների սրման կամ լարման շրջանում մենք մշտապես և ավանդաբար կողմերին կոչ ենք արել ցուցաբերել հավասարակշռված մոտեցում, որի նպատակը ոչ թե իրավիճակի լարումը կլինի, այլ քաղաքական կարգավորման ուղղությամբ շարժվելը: Դուք գիտեք մեր ավանդական գնահատականը»,- հայտարարել է Զախարովան։

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանին «Լեռնային Ղարաբաղի de facto» վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ հարցին Զախարովան կարճ պատասխան է տվել՝ «այս հարցում մեր ավանդական դիրքորոշումը հայտնի է»:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը կարգավորման սկզբունքների վերաբերյալ, Զախարովան նշել է, որ այդ հայտարարությունները նոր չեն, դրանց բազմիցս հղումներ են արել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ 2009-2013թթ. տարածած համատեղ հայտարարություններում:

ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահի վերաբերյալ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք նրան ողջունում ենք: Ենթադրում ենք, որ համանախագահները համալրված կազմով կշարունակեն իրենց ջանքերը կողմերին աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում: Հույս ունենք, որ թիմային մոտեցումը, որը հատուկ է եղել «եռյակին», կպահպանվի»,- նշել է Զախարովան:

 

 

news.am

Հյուսիսային Կորեան շուտով մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ արձակելու հնարավորություն կունենա. Փարիզ

 

Հյուսիսային Կորեան առաջիկա ամիսներին մեծ հեռահարության հրթիռներ արձակելու հնարավորություն կունենա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանը։

«Դրությունը շատ լուրջ է։ Հյուսիսային Կորեան խնդիր է դրել ստանալ հրթիռներ, որոնք կկարողանան միջուկային մարտագլխիկներ կրել։ Եվ մի քանի ամիս անց դա իրականություն կդառնա»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով, երբ Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին ու Եվրոպային հարվածելու հնարավորություն ունենա, իրավիճակը պայթյունավտանգ կդառնա։

Լը Դրիանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի սահմանած բոլոր պատժամիջոցներն իրագործվեն՝ Չինաստանին կոչ անելով հնարավոր ամեն ինչ անել՝ դրանց հետեւելու համար։ «Հյուսիսային Կորեան պետք է բանակցությունների ուղի գտնի։ Փհենյանը դիվանագիտորեն պետք է ակտիվ լինի»,- հավելել է նա։

 

 

tert.am

Կորեական թերակղզում իրավիճակը մասշտաբային կոնֆլիկտի շեմին է. Պուտինի հոդվածը

 

Չինաստանում սեպտեմբերի 4-5-ին կայանալիք BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) գագաթնաժողովին ընդառաջ հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը՝ «BRICS՝ դեպի ռազմավարական գործընկերության նոր հորիզոններ», գրում է kommersant.ru-ն:

Հոդվածում ի թիվս այլնի Պուտինն ուշադրություն է հրավիրում Կորեական թերակղզու շուրջ իրավիճակին, որը վերջին ժամանակներս «սրվել է և մասշտաբային կոնֆլիկտի շեմին է»:

«Այն հաշվարկը, թե կարելի է ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային ծրագրերը կանգնեցնել բացառապես Փհենյանի վրա ճնշում գործադրելով, սխալ է և անհեռանկարային»,- նշում է Ռուսաստանի նախագահը:

Նա գրում է, որ Չինաստանի հետ Ռուսաստանը մշակել է Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզ»:

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը Գուամի վրա հարձակման «նախերգանքն էր»:

Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել:

Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: