Ահազանգ՝ Եվրոպայում տասնյակ հազարավոր ծայրահեղականների ներկայության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i71162-Ահազանգ_Եվրոպայում_տասնյակ_հազարավոր_ծայրահեղականների_ներկայության_մասին
Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի համակարգողը հայտարարել է, որ շուրջ 50 հազար ծայրահեղականներ սպառնում են Եվրոպային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 13:51 Asia/Tehran
  • Ահազանգ՝ Եվրոպայում տասնյակ հազարավոր ծայրահեղականների ներկայության մասին

Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի համակարգողը հայտարարել է, որ շուրջ 50 հազար ծայրահեղականներ սպառնում են Եվրոպային:

«Սքայ Նյուզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի համակարգող Ժիլ դե Կերշովը հայտարարել է, որ Բրիտանիայում ապրում են շուրջ 38 հազար ծայրահեղականներ, որոնցից երեք հազարը գրանցվել են որպես վտանգավոր անձինք և 500-ը մշտական վերահսկողության տակ են:

Նա նշել է, որ Ֆրանսիայում ապրում են 17 հազար , Իսպանիայում` 5  և Բելգիայում` 2 հազար ծայրահեղականներ:

Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի համակարգողը զգուշացրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում միջուկային էլեկտրակայանների կամ օդային հսկողության համակարգերի դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից կիբեր հարձակման հավանականության մասին և կարևորել է վտանգավոր անձանց ճանաչումն ու նրանց մշտական վերահսկումը: