ՆԱՏՕ-ում մշակել են Ռուսաստանին զսպելու 39 միջոց
https://parstoday.ir/hy/news/world-i71175-ՆԱՏՕ_ում_մշակել_են_Ռուսաստանին_զսպելու_39_միջոց
ՆԱՏՕ-ն դաշինքի անդամ երկրներին է ուղարկել գաղտնի փաստաթուղթ, որում թվարկված են Ռուսաստանի կողմից միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի պայմանների խախտման դեպքում արձագանքման տարբերակները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 05:14 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ում մշակել են Ռուսաստանին զսպելու 39 միջոց

ՆԱՏՕ-ն դաշինքի անդամ երկրներին է ուղարկել գաղտնի փաստաթուղթ, որում թվարկված են Ռուսաստանի կողմից միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի պայմանների խախտման դեպքում արձագանքման տարբերակները:

Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը:

Պարբերականի տեղեկություներով՝ «Ինչ կլիներ, եթե…» կոչվող փաստաթղթում թվարկված է Ռուսաստանին «զսպելու» 39 հնարավոր միջոց, որոնց շարքում է միջուկային զսպման ավելի ինտենսիվ ռազմավարությունը եւ հականավային պշտպանության ուժեղացումը:

Փաստաթղթի հեղինակները կոչ են անում Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել: Նրանք նաեւ դեմ են, որ ԱՄՆ-ն լուծարի միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը ու խորանա միջին եւ փոքր հեռահարության սեփական հրթիռների մշակման ուղղությամբ: Դաշինքում կարծում են, որ «սա կարող է սրել հակաամերիկյան տրամադրությունները»:

News.am