ՆԱՏՕ-ում մշակել են Ռուսաստանին զսպելու 39 միջոց
ՆԱՏՕ-ն դաշինքի անդամ երկրներին է ուղարկել գաղտնի փաստաթուղթ, որում թվարկված են Ռուսաստանի կողմից միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի պայմանների խախտման դեպքում արձագանքման տարբերակները:
Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը:
Պարբերականի տեղեկություներով՝ «Ինչ կլիներ, եթե…» կոչվող փաստաթղթում թվարկված է Ռուսաստանին «զսպելու» 39 հնարավոր միջոց, որոնց շարքում է միջուկային զսպման ավելի ինտենսիվ ռազմավարությունը եւ հականավային պշտպանության ուժեղացումը:
Փաստաթղթի հեղինակները կոչ են անում Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել: Նրանք նաեւ դեմ են, որ ԱՄՆ-ն լուծարի միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը ու խորանա միջին եւ փոքր հեռահարության սեփական հրթիռների մշակման ուղղությամբ: Դաշինքում կարծում են, որ «սա կարող է սրել հակաամերիկյան տրամադրությունները»:
News.am