Գերմանիայի Ախեն քաղաքում յոդ են բաժանում՝ հնարավոր միջուկային վթարից պաշտպանվելու համար
Սեպտեմբեր 02, 2017 05:37 Asia/Tehran
Գերմանիայի Ախեն քաղաքում եւ մերձակա բնակավայրերում ուրբաթ յոդի հաբեր են բաժանում՝ հնարավոր միջուկային վթարից պաշտպանվելու համար։
Նման որոշում իշխանությունները կայացրել են բելգիական «Տինաժ» ատոմակայանի մոտ գտնվելու պատճառով, որի շահագործման անվտանգությունը կասկածների տեղիք է տալիս, փոխանցում է DW-ն։
Դեղահաբերը սկսել են բաժանել Ախենում, քանի որ այդ քաղաքն ամենամոտն է Բելգիայի սահմանին եւ արտակարգ դրության դեպքում բնակիչներին չի հաջողվի ժամանակին յոդով ապահովել։ Գերմանիայի մյուս շրջաններում դեղահաբերը կտրվեն անհրաժեշտության դեպքում։
1975 թվականին բացված «Տինաժ» ԱԷԿ-ը Բելգիայի ամենախոշոր ատոմակայանն է։
News.am
Պիտակ