Մերկելը կողմ է Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը չընդհատելուն
https://parstoday.ir/hy/news/world-i71194-Մերկելը_կողմ_է_Ռուսաստան_ՆԱՏՕ_երկխոսությունը_չընդհատելուն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությունը չընդհատելուն, ինչը կարեւոր է եվրոպական աշխարհակարգի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 13:04 Asia/Tehran
  • Մերկելը կողմ է Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը չընդհատելուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությունը չընդհատելուն, ինչը կարեւոր է եվրոպական աշխարհակարգի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք միայն Ռուսաստանի հետ կարող ենք եվրոպական աշխարհակարգ ձեւավորել։ Ուստի, չնայած Ուկրաինայի եւ տարածքային ամբողջականության հետ կապված որոշ հակամարտությունների, ես միշտ կողմ եմ եղել Ռուսաստան-ՆԱՏՕ շրջանակում երկխոսությունը չընդհատելուն»,- ասել է Մերկելը։

Մերկելն ընդգծել է, որ Եվրոպան պետք է ջանքեր գործադրի Ռուսաստանի հետ երկխոսության համար՝ նաեւ եվրոպական պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության տեսանկյունից։

«Սակայն անհրաժեշտ է նաեւ, որ իրագործվեն Մինսկի համաձայնությունները։ Դա ավելի ինտենսիվ շփում վերսկսելու հիմք կարող է լինել»,- նշել է կանցլերը։

 

orer.news/