Թրամփը մեղադրվել է քաղաքական դիրքը չարաշահելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i71258-Թրամփը_մեղադրվել_է_քաղաքական_դիրքը_չարաշահելու_մեջ
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթն ԱՄՆ-ի նախագահին մեղադրել է Ռուսաստանում տնտեսական առիթներից օգտվելու նպատակով իր քաղաքական դիրքը չարաշահելու փորձ կատարելու մեջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 04, 2017 07:06 Asia/Tehran
  • Թրամփը մեղադրվել է քաղաքական դիրքը   չարաշահելու մեջ

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթն ԱՄՆ-ի նախագահին մեղադրել է Ռուսաստանում տնտեսական առիթներից օգտվելու նպատակով իր քաղաքական դիրքը չարաշահելու փորձ կատարելու մեջ:

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթն անդրադառնալով 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա մերձավորների Ռուսաստանի հետ կապեր հաստատելու փորձին, գրել է. «Թրամփը նպատակ ուներ գաղտնի կերպով իր համար տնտեսական ու ֆինանսական առիթներ ստեղծել Ռուսաստանում»:

«Վաշինգտոն Փոստ»-ի ,Թարմփի այս քայլը կարևոր է այն առումով, որ Ռուսաստանը համարվում է ԱՄՆ-ի գեոպոլետիկական թշնամին:

«Վաշինգտոն Փոստ»-ը նույն շրջանակում է գնահատել Մոսկվայում «Թրամփ»-ի աշտարակի կառուցման որոշումը և ընդգծել է. «Թրամփն ընտրությունների ժամանակ և դրանից հետո ակտիվորեն փորձել է ապակողմնորոշել հասարակական կարծիքը, այդ թվում` Ռուսաստանին ուղղված գովեստներն ու այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման վրա դրված շեշտը»:

«Վաշինգտոն Փոստ»-ի համոզմամբ, թեև Թրամփը Ռուսաստանի հետ իր ֆինանսական կապերը բացահայտվելուց հետո փորձել է դրանք հերքել, սակայն հարց է ծագում,  Ռուսաստանի հանդեպ նրա դիրքորոշումների հիմքում ընկած են եղել ԱՄՆ-ի ազգային շահերը, թե նրա անձնական ու ֆինանսական օգուտը: