Կիեւը եւ Թեհրանը քննարկում են Ուկրաինայի տարածքով իրանական նավթի փոխադրումը Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/world-i7135-Կիեւը_եւ_Թեհրանը_քննարկում_են_Ուկրաինայի_տարածքով_իրանական_նավթի_փոխադրումը_Եվրոպա
Կիեւը եւ Թեհրանը քննարկում են ԻԻՀ-ից Ուկրաինայի տարածքով Եվրոպա նավթի մատակարարումների, ինչպես նաեւ ուկրաինական ձեռնարկություններում նավթամշակման հնարավորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2016 13:54 Asia/Tehran
  • Կիեւը եւ Թեհրանը քննարկում են Ուկրաինայի տարածքով իրանական նավթի փոխադրումը Եվրոպա

Կիեւը եւ Թեհրանը քննարկում են ԻԻՀ-ից Ուկրաինայի տարածքով Եվրոպա նավթի մատակարարումների, ինչպես նաեւ ուկրաինական ձեռնարկություններում նավթամշակման հնարավորությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկովը:

«Մենք շահագրգռված ենք Ուկրաինային նավթամթերքի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում, մյուս կողմից՝ Իրանը շահագրգռված Է դիվերսիֆիկացնելու իր նավթի ու նավթամթերքի արտահանումը: Ուստի նաեւ Ուկրաինայի տարածքում իրանական նավթի վերամշակման եւ Ուկրաինայի պահեստարաններում իրանական անմշակ նավթի պահման հնարավորության հարց Է առաջանում: Դա հետաքրքիր ուղղություն Է, եւ մենք ուսումնասիրում ենք այդ հնարավորությունները»,-ասել Է Զուբկովը:

Նա նշել Է, որ, թեեւ ԵՄ-ին իրանական նավթի մատակարարումը ռազմավարական հարց Է, դրանում երկու կողմերն Էլ շահագրգռված են:

«Իրանում գտնվող Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ Է անցկացրել նավթի նախարարի, ագրոարդյունաբերական համալիրի նախարարի հետ: Վաղը հանդիպելու ենք առաջին փոխնախագահի հետ, եւ գլխավոր հարցը համագործակցության վերականգնումն Է»,-հավելել Է փոխվարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: