ՆԱՏՕ-ն վարժեցնում է Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերին
Սեպտեմբեր 06, 2017 12:57 Asia/Tehran
Բաքվում մեկնարկել են ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերի սպաների ուսումնավարժանքները:
Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ԱՓԱ գործակալությունը հաղորդել է, որ ուսումնավարժանքներին մասնակցում են ռազմական ու անվտանգության տարբեր զորամիավորներ:
Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերի համար ՆԱՏՕ-ի ուսուցումները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 8-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է.«Երեքշաբթի սեպտեմբերի 5-ից մեկնարկել են ուսումնավարժանքները»:
Ըստ աղբյուրի, վարժանքներն անցկացվում են ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի պաշտպանության նախարարության համագործակցության զարգացման ծրագրերի շրջանակում:
Պիտակ