ՆԱՏՕ-ն վարժեցնում է Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերին
https://parstoday.ir/hy/news/world-i71395-ՆԱՏՕ_ն_վարժեցնում_է_Ադրբեջանի_բանակի_ռազմաօդային_ուժերին
Բաքվում մեկնարկել են ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերի սպաների ուսումնավարժանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2017 12:57 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն վարժեցնում է Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերին

Բաքվում մեկնարկել են ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերի սպաների ուսումնավարժանքները:

Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ԱՓԱ գործակալությունը հաղորդել է, որ ուսումնավարժանքներին մասնակցում են ռազմական ու անվտանգության տարբեր զորամիավորներ:

Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերի համար ՆԱՏՕ-ի ուսուցումները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 8-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է.«Երեքշաբթի սեպտեմբերի 5-ից մեկնարկել են ուսումնավարժանքները»:

Ըստ աղբյուրի, վարժանքներն  անցկացվում են ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի պաշտպանության նախարարության համագործակցության զարգացման ծրագրերի շրջանակում: