Մամուլի տեսություն 06-09-2017
Անգ Սան Սուչին սկզբունքորեն չի ընդունում Ռուհինգյա կոչվող ցեղի գոյությունը:
Շարղ
Հարցազրույց Ռուհինգյա ակտիվիստի հետ
Ռուհինգյա ակտիվիստ , «Արֆիջին» կայանի տնօրեն՝ Աթա Նուր Օլ Էսլամ Արաքանին ասել է.«Ռուհինգյայի մուսուլմաններին պետք է օգնի ՄԱԿ-ը ՝ խաղաղապահ ուժեր տարածք ուղարկելով: Անգ Սան Սուչին հետևում է բանակին և չի կարող մուսուլմաններին օգնել: 2012 թվականից հետո, Ռուհինգյա մուսուլմանների իրավիճակը ծանրացել է, իսկ միջազգային կառույցները չեն կատարում իրենց պարտականությունը»:
Արտասահմանում Ռուհինգյա մուսուլմանական կազմակերպությունների դերակատարության մասին, նա ասել է.«Այդ կազմակերպությունները փորձում են լսելի դարձնել մուսուլմանների ձայնը, և չնայած առկա խնդիրներին, միջազգային հանրությանը համոզել այդ մասին կտրուկ քայլեր ձեռնարկել: Միջազգային կազմակերպությունները չեն կարողացել փոխել իրադրությունը»:
«Սուչին Մյանմայի կառավարության խորհրդականն է: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա երբեք չի խոսել Ռուհինգյայի մասին, քանի որ ինքը սկզբունքորեն չի ընդունում Ռուհինգյա կոչվող ցեղի գոյությունը».ասել է Աթա Նուր Օլ Էսլամ Արաքանին:
Մյանմայի բանակի կողմից Ռուհինգյա մուսուլմանների կոտորածի մասին «Ջոմհուրի էսլամի» օրաթերթը գրել է.
Թուրքիայի, Մալայզիայի և ինդոնեզիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներում, ԻԻՀ ԱԳ նախարարը պահանջել է գործնական քայլեր ձեռնարկել ՝ Մյանմայում մուսուլմանների կոտորածին վերջ դնելու համար:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մտահագություն է հայտնել Ռուհինգյա մուսուլմանների սպանդի կապակցությամբ: Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջազգային շրջանակներին ու իսլամական երկրներին կոչ է արել հավաքական քայլեր նախաձեռնել այդ ուղղությամբ:
Ռեսալաթ
Արաբիային զայրացնում է Լիբանանում ԻԼԻՊ-ի պարտությունը
Լիբանանում դիմադրության ճակատի մեծ հաղթանակն առթել է սաուդցիների զայրույթը: Լիբանանի արևելքում ահաբեկչական խմբավորումների պարտությանը և այդ երկրի Հեզբոլլահի վերջին դերակատարությանը հակազդելով, Սաուդյան Արաբիայում պարսիցծոցյան երկրների հարցերի խորհրդատու նախարար ՝ Սամեր Ալ-Սոբհանը քննադատելով այդ կուսակցությանը, լիբանանցիներին սպառնացել է Հեզբոլլահի հետ համաձայնելու համար: Նա լիբանանցիներից պահանջել է ընտրություն կատարել Հեզբոլլահի և նրա հետ թշնամության տարբերակների միջև:
Ալ-Սոբհանի սպառնալի հայտարարությունների մասին «Ալ-Ախբար» օրաթերթի վերլուծաբանը գրել է.«Այն բանից հետո, երբ Հեզբոլլահին հաջողվեց հաղթել Լիբանանը դեպի Միջերկրական ծով տանող անցուղի դարձնելու ԻԼԻՊ-ի ծրագրին, Արաբիան հրաժարվեց Լիբանանի նախագահ Միշել Աունի Ռիադ կատարած այցից հետո ներկայացրած «Խաղաղության» քաղաքականությունից: Այս անգամ սաուդցիները ոչ թե թաքուն ՝ այլ բացահայտորեն սպառնում են լիբանանցիներին:
Իրան
َԿուբայում մեկնարկել է Անցումային շրջանը
Կուբայում մեկնարկել է հնգամսյա քաղաքական անցումային շրջանը: Նախագահի պաշտոնից Ռաուլ Կաստրոյի ինքնակամ հեռացմամբ, 60 տարի անց, սահմանափակվելու է երկրի քաղաքական դաշտում նրա ընտանիքի գերիշխանությունը: Թեև հավանական է, որ նա կշարունակի ղեկավարել Կոմունիստ կուսակցությունը:
Սեպտեմբերին Կուբայում կայանալու են տեղական ինքնակառավարման ընտրությունները, որտեղ ըստ կառավարության հայտարարության, միմիայն Կոմունիստական կուսակցությունը մասնակցության իրավունք ունի և արգելվում է ընդդիմադիրների թեկնածուների անհատական մասնակցությունը: Այդ որոշման համար կառավարությունը որպես պատճառ նշում է, որ ընդդիմադիրներն արտասահմանյան պետություններից ու աքսորյալ խմբերից գումարներ են ստանում ՝ կառավարությունը կործանելու և ԱՄՆ-ը տիրակալությունը վերականգնելու համար: Չնայած այդ պլանին, կանխատեսվում է , որ շուրջ 170 ընդդիմադիրներ են ներկայացվելու ընտրություններին: 86-ամյա Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ մինչև փետրվար ամիսը հրաժարվելու է իր պաշտոնից : Կուբայի հավանական նախագահն է լինելու Կաստրոյի առաջին տեղակալ ՝ Միգել Դիաս Կանսելը:
Ալիք
Հանդիպում ՝ Թեհրանի իրավապահ ուժերի հրամանատար զորավար Ռահիմիի հետ
Երկուշաբթի սեպտեմբերի 4-ին աստվածային կրոնների ներկայացուցիչներն այցելել են զորավար Ռահիմիի գրասենյակը շնորհավորելու նրան ՝ Թեհրանի իրավապահ ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի հանրային կապը:
Հանդիպմանը, որին ներկա են եղել նաև իրավապահ ուժերի հասարակական հարցերով տեղակալ գնդապետ Մորադին, մասնակցում էին իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, իսլամական խորհրդարանում զրադաշտների պատգամավոր Էխթիարին, հրեաների միության փոխնախագահ Քոհան Սեդղը և իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարության հավաքականությունների գերատեսչության կրոնական փոքրամասնությունների գրասենյակի պատասխանատու Սաիդ Թաղավին:
news.am
Ի՞նչ է պետք ակնկալել Հյուսիսային Կորեայի հարցում հիմնական դերակատարներից․ Washington Post
Փհենյան արդեն մի քանի ամիս է ազդարարում է միջուկային ռումբ ստեղծելու իր մտադրության մասին, իսկ ամերիկացի փորձագետները այսօր բարձրաձայնում են մի բան, որը ժամանակին աներեւակայելի էր թվում ՝ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային սպառնալիք լինել ԱՄՆ-ի համար։ Այս մասին ասվում է Իշար Տարուրի հոդվածում, որը հրապարակվել է Washington Post-ում։
ԱՄՆ պաշտոնյաները արդեն մի քանի շաբաթ խոսում են բանակցային սեղանի շուրջ Հյուսիսային Կորեային նստեցնելու անհրաժեշտության մասին, սակայն այդ դիրքորոշմանը վնասել են հենց ԱՄՆ նախագահի ռազմատենչ թվիթները։
Թրամփը ոչ միայն ավելացրել է աղետալի առեւտրային պատերազմի հնարավորությունը այս տարածաշրջանում, այլեւ քննադատել Հարավային Կորեայի լիբերալ կառավարությանը։ Ըստ հոդվածագրի՝ ԱՄՆ-ն քիչ տարբերակներ ունի։ Ոչ ոք չի աջակցի ռազմական գործողություններին, որոնք կարող են հարյուր հազարավոր զոհերի պատճառ դառնալ Հարավային Կորեայում։
Ինչ վերաբերում է Մոսկվային ու Պեկինին՝ ապա նրանք չեն բացառում Փհենյանի դեմ նոր պատժամիջոցները, բայց համարում են, որ պետք է դիվանագիտության միջոցով նվազեցնել լարվածությունը։ Ամերիկացի քննադատները համարում են, որ Պեկինը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հյուսիսային Կորեայի վրա, այդ թվում խզելով տնտեսական կապերը։ Սակայն Պեկինն էլ իր հերթին վախենում է, որ հետագա մեկուսացումը կսադրի Կիմ Չեն Ընին ու կհանգեցնի անկանխատեսելի վարքագծի։
Ճապոնիան ու Հարավային Կորեան, որոնք ամենաշատն են մտահոգված ստեղծված իրավիճակից, արդեն դիմել են ԱՄՆ-ին՝ աջակցության մասին երաշխիքներ ստանալու համար ու սկսել են համալրել իրենց զինանոցը։
Իսկ ինչ վերաբերում է Կիմին ու նրա վարչակազմին, ապա դիտորդներին մտահոգել են Փհենյանի ագրեսիվ քայլերը անցած տարվա ընթացքում, որոնք դուրս են գալիս հնարավոր հարձակման դեմ արդյունավետ զսպման շրջանակներից։
Ինչեւէ, Փհենյանին կարծես հաջողվել է հասնել միտումնավոր քաոսի վիճակի, որը կարող է սեպ խրել հարեւանների միջեւ։ Դրա օրինակներից է Թրամփի արտահայտությունները Հարավային Կորեայի մասին, ու հնարավոր է՝ սա դեռ սկիզբն է։