Փարիզն ու Բեռլինը քննադատել են Ռուսաստանի անցկացրած զորավարժությունը
Փարիզն ու Բեռլինը քննադատել են Բելառուսում Ռուսաստանի կողմից անցկացրած զորավարժությունը:
«Ֆրանս փրես»-ի հաղորդման համաձայն՝ Էստոնիայի մայրաքաղաք Թալլինում անցկացված Եվրամիության նիստի շրջանակում, Գերմանիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Օրսոլա Ֆոն Դերլայն ու Ֆլորանս Փարալին հայտարարել են, որ Բելառուսում Ռուսաստանի կողմից անցկացվող «Զապադ» անունով զորավարժությունը նպատակ ունի այդ երկրի ռազմական կարողությունը ցույց տալ Եվրոպային:
Գերմանացի և Ֆրանսիացի երկու պաշտոնյաները տեղեկացրել են որ այդ զորավարժությանը կմասնակցեն հազարավոր զինծառայողներ:
Ի դեպ Մոսկվան հայտարարել է, որ 12 հազար ռուս և բելառուսցի զինծառայողներ կմասնակցեն «Զապադ 2017» զորավարժությանը:
Զորավարժությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-20-ը Բելառուսի և Ռուսաստանի Կալինիգրադի տարածքում: