Ֆրանսիայի արտգործնախարար. Թուրքիայի վարքագիծը հակասում է եվրոպական արժեքներին
Թուրքիայի վարքագիծն անընդունելի է ու հակասում է եվրոպական արժեքներին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն, դժգոհություն հայտնելով ընդդիմադիր Zaman թերթը վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների որոշման կապակցությամբ, փոխանցում է Reuters-ը:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, դա անընդունելի է: «Չի կարելի ձգտել եվրոպական չափորոշիչներին ու միաժամանակ չհարգել լրատվամիջոցների բազմակարծությունը: Սա ակնհայտ է ու մենք հստակ հասկացրել ենք դա թուրքերին»,- ասել է Էյրոն, փոխանցում է Gazeta–ն:
Նշում են, որ Թուրքիայի իշխանությունները Zaman թերթն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ստամբուլի դատախազի խնդրանքով:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքել էր կառավարության մասնակցությունը Zaman թերթի գրավմանը