Ֆրանսիայի արտգործնախարար. Թուրքիայի վարքագիծը հակասում է եվրոպական արժեքներին
https://parstoday.ir/hy/news/world-i7156-Ֆրանսիայի_արտգործնախարար._Թուրքիայի_վարքագիծը_հակասում_է_եվրոպական_արժեքներին
Թուրքիայի վարքագիծն անընդունելի է ու հակասում է եվրոպական արժեքներին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն, դժգոհություն հայտնելով ընդդիմադիր Zaman թերթը վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների որոշման կապակցությամբ, փոխանցում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2016 15:49 Asia/Tehran
  • Ֆրանսիայի արտգործնախարար. Թուրքիայի վարքագիծը հակասում է եվրոպական արժեքներին

Թուրքիայի վարքագիծն անընդունելի է ու հակասում է եվրոպական արժեքներին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն, դժգոհություն հայտնելով ընդդիմադիր Zaman թերթը վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների որոշման կապակցությամբ, փոխանցում է Reuters-ը:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, դա անընդունելի է: «Չի կարելի ձգտել եվրոպական չափորոշիչներին ու միաժամանակ չհարգել լրատվամիջոցների բազմակարծությունը: Սա ակնհայտ է ու մենք հստակ հասկացրել ենք դա թուրքերին»,- ասել է Էյրոն, փոխանցում է Gazeta–ն:

Նշում են, որ Թուրքիայի իշխանությունները Zaman թերթն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ստամբուլի դատախազի խնդրանքով:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքել էր կառավարության մասնակցությունը Zaman թերթի գրավմանը