Մամուլի տեսություն 08-09-2017
https://parstoday.ir/hy/news/world-i71591-Մամուլի_տեսություն_08_09_2017
1991 թվականին Սուչին շահեց նոբելյան խաղաղության մրցանակը : Սակայն այսօր նա ինքը դարձել է բռնապետ և կոտորում է մուսուլմաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 14:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  08-09-2017

1991 թվականին Սուչին շահեց նոբելյան խաղաղության մրցանակը : Սակայն այսօր նա ինքը դարձել է բռնապետ և կոտորում է մուսուլմաններին:

Շարղ

Խաղաղության տիկինը հերքել է Մյանմայի կառավարության կողմից Ռուհինգիայի մուսուլմանների սպանդը

 

Օգոստոսի 25-ից ի վեր Մյանմայի բանակի հարձակումներից փրկվելու համար, Ռուհինգիայի մուսուլմանները լքել են իրենց տունը ՝ փորձելով Բանգլադեշում ապաստան գտնել: Այնուամնեյնիվ, Մյանմայի ղեկավար ՝ Անգ Սան Սուչին հայտարարել է, որ չափազանցվել է մուսուլմանների սպանության հարցը: Բանգլադեշ ապաստանախ մուսուլմաններին Մյանմայի կառավարությունն «անօրինական գաղթականներ» է համարում: Ռուհինգիայի  բանակ ՝ «Արսա»-ն հայտարարել է , որ կատարում է ժողովրդին պաշտպանելու և փրկելու իր պարտականույունը: Արաքանի բանակն օպերիացիաներ է կատարում Ռախինի նահանգում, որի մուսուլման մեծամասնություն համարվող բնակչությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ և զրկված է քաղաքացիական նվազգույն իրավունքներից:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ ՝ Մալալե Յուսեֆզեյը Սուչիից պահանջել է դադարեցնել սպանդը: Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում, Սուչին ասել է, որ լարվածությունների մասին «սխալ տեղեկությունների հսկայական սառցաբեկորը» խանգարում է դեպքերի ճիշտ լուսաբանումը:  

1991 թվականին , Սուչին արժանացավ նոբլեյան խաղաղության մրցանակին ՝ Մյանմայի ազատության համար պայքարի պատվին: Այն ժամանակ բոլորը գտնում էին, որ նա արժանի է այդ մրցանակին, սակայն նա ինքը դարձավ բռնապետ  : Միջազգային շատ դեմքեր են դատապարտել Մյանմայի կառավարության քայլը և ցեղասպանության իրականացումը:  Սուչին սակայն հայտարարել է, որ բանակը պատասխանում է մուսուլմանների ագրեսիային: Սուչին փորձել է նաև բանակայիններին պաշտպանել համաշխարհային քննադատություններից: Նա ի դեպ պաշտպանում է մուսուլմանների գոյությունը հերքող 1982 թվականին հաստատված քաղաքացիական աջակցության  իրավունքները:

Աղբյուր : «Գարդիան» Human Rights Watch կազմակերպության կայքէջ

 

Համշահրի

Իսպանիայի կենտրոնական կառավարությունն անօրինական է գնահատել Կատալոնիայի անկախության հանրաքվեն

 

Իսպանիայի դատարանը հայտարարել է, որ գործ է հարուցելու Կատալոնիայի խորհրդարանի դեմ ՝ հանրաքվեի անցկացման մասին օրենքն ընդունելու համար:

Իսպանիայի գլխավոր դատախազն ասել է, որ Կատալոնիայի ինքնակառավարման մարմիններն օրենքի առաջ պատասխանատու են լինելու ՝  հանրաքվեի անցկացման մասին խորհրդարանում վավերացված օրենքը ստորագրելու համար: Կատալոնիայի խորհրդարանն օրենքն ընդունել է 72 թեր և 11 դեմ ձայների արդյունքում:

 

Ղոդս

Դի Միստուրա.«Սիրիայի ընդդիմադիրները պետք է ընդունեն իրենց պարտությունը»

 

Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ ՝ Ստեֆան Դի Միստուրան ասել է.«Սիրիայի կառավարության ընդդիմադիրները պետք է ընդունեն , որ չեն հաղթել պատերազմում»:

«Ընդդիմադիրները ծրագրում էին պատերազմում հաղթելու համար, սակայն փաստերն այլ բան են ասում» հավաստել է նա: Դի Միստուրայի համոզմամբ, Սիրիայի ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել տևական քաղաքական լուծումներով:  

70-ամյա դիվանագետի կարծիքով, Սիրիայի Դեյր Ալ-Զորի ազատագրումից հետո, հաղթող են համարվում Սիրիայի բանակային և Դիմադրության ուժերը ՝իսկ ԻԼԻՊ-ի պարտության հավանականությունը կրկնապատկվել է:

 

Ալիք

Սրբազան հայրը մասնակցեց Իմամ Ալիի կյանք ու գործունեության ուսումնասիրության համագումարին

 

Թվականիս սեպտեմբերի 6-ին թեմիս բարեխնամ առաջնորդ ՝Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, որպես դասախոս, իր մասնակցությունը բերեց գիտության նախարարության հումանիտար գիտությունների կենտրոնի Իմամ Ալիի կյանքն ու գործունեության ուսումնասիրության բաժնի կազմակերպած համագումարին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սրբազան հոր դասախոսության նյութն էր «Իմամ Ալիի կյանքն ու ընկերային մտածումները»: Համագումարին մասնակցում էին Նահջոլբալաղեի համաշխարհային Ինստիտուտի տնօրենը և այլ մասնագետներ:

 

 

7or.am

Էրդողանին ծաղրած երգիծաբանը Մերկելի դեմ կարող է դատական հայց  ներկայացնել

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն գրած գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի փաստաբան Քրիստիան Շերցը հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ կարող է դատական գործ բացվել:

«CNNTurk»-ի հաղորդմամբ՝ փաստաբանը նշել է, որ պատճառը եղել է Մերկելի կողմից Էրդողանի մասին երգիծական բանաստեղծության հետ կապված բացասական մեկնաբանությունը:

Բյոհմերմանի փաստաբանի կողմից Անգելա Մերկելին հղված բաց նամակում մասնավորապես պահանջվում է, որ կանցլերը հրաժարվի հրապարակային գնահատականներից:

Միջանկյալ նշենք, որ կանցլերը բանաստեղծությունը որակել էր որպես «միտումնավոր վիրավորական տեքստ»:

Փաստաբանը նշել է, որ Մերկելը իրավունք չուներ նման կերպ արտահայտվելու: Շերցը նշել է, որ, եթե Մերկելը մեկ շաբաթվա ընթացքում ետ չվերցնի բանաստեղծության վերաբերյալ արված հայտարարությունը, ապա իրենք դատարան կդիմեն:

Հիշեցնենք, որ 2016թ. մարտին Յան Բոհմերմանը գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ընթերցել էր մի բանաստեղծություն, որը, թուրքական կողմի բնութագրմամբ, «արվեստի անվան տակ չափազանց  ծանր վիրավորանքներ էր պարունակում»:

Բանաստեղծությունը որոշակիորեն ազդել էր նաև թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունների վրա: Թուրքիայի կառավարությունը պահանջել էր Բոհմերմանի նկատմամբ դատական գործ հարուցել՝ Գերմանիայի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ «Օտար երկրի առաջնորդին վիրավորելու» հիմքով:

Գերմանիայի կառավարությունը թեև ընթացք տվեց այդ պահանջին, սակայն, միևնույն ժամանակ, քննարկման դրեց և չեղարկեց 103-րդ հոդվածը (փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2018-ի հունվարի 1-ից):

2017-ի փետրվարին Համբուրգի նահանգային դատարանի որոշմամբ հրապարակման արգելք դրեց նշյալ բանաստեղծության այն հատվածի վրա, որը Էրդողանին ուղղված վիրավորանք էր պարունակում:

Աղբյուրը՝ ermenihaber.am