ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել փախստական դարձած ռոհինգյա մուսուլմանների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i71623-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_փախստական_դարձած_ռոհինգյա_մուսուլմանների_կապակցությամբ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել Բանգլադեշում ապաստանած Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների վիճակի կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 09, 2017 12:20 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել փախստական դարձած ռոհինգյա  մուսուլմանների կապակցությամբ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել Բանգլադեշում ապաստանած Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների վիճակի կապակցությամբ:

«Շինհուա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ժնևում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում շուրջ 300 հազար ռոհինգյա  մուսուլմաններ Մյանմարում բռնարարքներից խույս տալով ապաստանել են Բանգլադեշում:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Դնյա Ասլամխանը ասել է.-«Հումանիտար օգնությունների կազմակերպությունները Մյանմարում  բռնարարքների հետևանքով տարհանված տասնյակ հազարավոր ռոհինգյա  մուսուլմաններին օգնելու համար ֆինանսական աջակցության կարիք ունեն»:

Վերջին շաբաթների ընթացքում ռոհինգյա  մուսուլմանները Մյանմարում բռնարարքներից խույս տալու նպատակով  ապաստանել են Բանգլադեշում: