Մամուլի տեսություն 09-09-2017
https://parstoday.ir/hy/news/world-i71639-Մամուլի_տեսություն_09_09_2017
Մուսուլմանները պայքարում են հանուն Ռախինի ազատագրման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2017 11:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  09-09-2017

Մուսուլմանները պայքարում են հանուն Ռախինի ազատագրման:

Իրան

Մուսուլմանները պայքարում են հանուն Ռախինի ազատագրման

 

Մի քանի տասնամյակ Ռուհինգիայի մուսուլմաններն այդ երկրի ծայրահեղական բուդիստների ու բանակայինների կողմից բռնությունների ու կոտորածի են ենթարկվել: Այսօր նրանք զենք են վերցրել ՝ Բանգլադեշի սահմանին Մյանմայի բանակայինների դեմ պայքարելու համար, որպեսզի կանայք ու երեխաները կարողանան փրկվել սպանդից: Ռուհինգիացի 26-ամյա Հաշեմը զենք է վերցրել և պայքարում է Արաքանի ազատագրման բանակում: Գյուղի երեցներն են ինձ շարժմանը միանալու խորհուրդ տվել: Ռախինը մերն է».ասում է Հաշեմը: Մեծ թվով երիտասարդներ Հաշեմի նման գաղափարներով, համալրում են Արաքանի ազատագրման բանակի շարքերը: Հաշեմն ասում է .«Շատերը լուրեր են տարածել, որ մենք մարդկանց առևանգել ու սպանել ենք: Առևանգել ենք, բայց չենք սպանել»: Մյանմայի կառավարությունը փորձում է նրանց բռնակալ ներկայացնել : Մյանմայի բանակը հարյուր օր առաջ հայտարարել էր, որ շարժման անդամները պայթեցրել են սահմանային ոստիկանական կետեր, սպանվելով անվտանգության 12 աշխատակիցներ: Տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են հազարավոր Ռուհինգիացիներ: Վերլուծաբանների համոզմամբ, Արաքանի շարժումը մոտ ապագայում ոչնչանալու է ՝ Մյանմայի և Բանգլադեշի նման երկրների ռազմական ճնշումների պատճառով: Սակայն շատերն են հավատացած են, որ դիմագրավելով ներկա իրավիճակին, Արաքանի շարժումը կարող է գոյատևել և գնալով հզորանալ : Հաշեմի և շատ երիտասարդների համոզմամբ, շարժումը գնալով նոր ուժ ու հեղինակություն է ձեռք բերելու:

Աղբյուր: Guardian

 

 

Ղոդս

Սիոնիստական ռեժիմը և հետպատերազմական Սիրիան

 

Սիրիայում Իսրայելը բախվել է քաոսային սցենարի: Ասադի կառավարութունը կործանելու համար ռեժիմի տարած ջանքերն ավելի են բարդացրել իրավիճակը: Սիոնիստական ռեժիմը շարունակել է Սիրիայում իր ստվերային քաղաքականությունը: Քանի որ ազգային անվտանգությունն Իսրայելի ռեժիմի գերակայությունն է, ուստի սիրիական ճգնաժամը հնարավորություն էր՝  իր ազգային ազվտանգության հիմքերն ամրապնդելու համար: Քաղաքական հավասարությունում Իրանը մուտքը վտանգեց Իսրայելի ռեժիմի շահերը: Տարածքային նկատառումներից ելնելով, սիոնիստները փորձել են նվազեցնել Սիրիայում Ռուսաստանի ներգործությունը , Իրանին հանել ճգնաժամի կարգավորման հավասարությունից և դադարեցնել Լիբանանի Հեզբոլլահին արդիական զենքերի մատակարարումը: Քանի որ Իսրայելն անզոր էր Իրանի ազդեցությունը կանխելու գործում, ուստի սկսեց Սիրիայի հարցում հանդես գալ Եվրամիության ու ԱՄՆ-ի խորհրդականի դերում: Լիբանանի Հեզբոլլահին վերահսկելու հարցում, Սիոնիստական ռեժիմը սկսեց գծել Սիրիայի Դաշնային կառավարության ուղեքարտեզը: Սակայն Սիրիայի տարբեր քաղաքներից դեպի Եգիպտոս ու Լիբիա ԻԼԻՊ-ի նահանջի պատճառով, սիոնիստները զրկվեցին նպատակների իրականացման հնարավորությունից: Սիոնիստները մտահոգություն են հայտնել Սիրիայում Իրանի ակտիվ ներկայության և Լիբանանի հարավային սահմաններում Հեզբոլլահի հրետանիների տեղակայման կապակցությամբ : Դա վկայում է այն մասին, որ Սիրիան գտնվում է հետպատերազմական անցումային շրջանում:  Թեև Սիրիայի բանակային ու Դիմադրության ուժերին մրցադաշտի հանձնում հաստատում է սիոնիստների պարտությունը, սակայն ռեժիմը ենթադրում է, որ զարովարժություններով կարող է խեղել իրականությունը:  

 

 

 

 

Ռեսալաթ

Ռասիզմը տարածվում է  ԱՄՆ-ում

 

ԱՄՆ-ում տարածվում են ռասիստական հակումները: ԱՄՆ-ի նախագահնէ  մի մարդ, ով գունամորթների իրավունքները պաշտպանելու համար ոչ մի քայլ չի անում: Շառլոթզվիլ քաղաքում տեղի ունեցած դեպքերի հարցում ծայրահեղականներ են եղել գլխավոր մեղավորները : Վերլուծաբանների կարծիքով, ուղղակիորեն աջակցելով ռասիստներին, Դոնալդ Թրամփը վտանգավոր քաղաքականություն է գործադրում:

Ռասիզմն ու ցեղապաշտությունն արմատներ ունեն ԱՄՆ պատմության մեջ: Այս հարցում երկու գլխավոր կուսակցությունները միանման դիրքորոշում ունեն: Վերլուծաբանների համոզմամբ, ռասիզմի արմատները հասնում են մինչև գաղութարարության ժամանակաշրջանը: ԱՄՆ ղեկավարները անհերքելիորեն արտահայտվում են երկրում գունամորթների դեմ հարյուրամյա քաղաքականության մասին: Իրողությունն այն է , որ Թրամփից չի կարելի ակնկալել  իր էությանը հակառակ քայլեր անել: Ընտրություններում իր հաղթանակի  համար Թրամփը պարտական է ծայրահեղական խմբերին: Նա փորձում է ամերիկացի ազգայնականների ձայները պահպանել 2020 թվականի ընտրությունների համար: ԱՄՆ նախագահն այսօր փորձում է պահպանել համախոհների նվազագույն թվաքանակը: Հարցումները պարզել են, որ Թրամփի կողմնակիցների մի մասը չի պատրաստվում հաջորդ ընտրություններում լինել նրա կողքին: Մյուս կողմից, մեծացել է կառավարության գործելակերպից դժգոհությունը: Նման պայմաններում, ազգայնամետները Թրամփի համար ոչ թե սպառնալիք են, այլ ՝ հնարավորություն:

Սպիտակ տնում Դոնալդ Թրամփը մեծացրել է սևամորթների ու սպիտակամորթների միջև ճեղքվածքը : Պարզ է , որ այս գործընթացը շարունակվելու է նաև ԱՄՆ հաջորդ նախագահների օրոք:

 

 

araratnews.am

Ռուսաստանը Թուրքիային չի վաճառի S-400 ՀՕՊ համակարգեր

 

Ռուսաստանը դժվար թե ռիսկի դիմի և S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառի Թուրքիային: Ըստ «Mynet» լրատվամիջոցի՝ այդ մասին  թուրքական  «Cumhuriyet» թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան  մի դիվանագետ, ում  անունը չի հրապարակվում:

Խոսելով ռուսական համակարգերի վաճառքի վերաբերյալ ստորագրված պայմանագրի մասին, եվրոպացի պաշտոնյան մասնավորապես ասել է.

«Պայմանագիրը կարող է ստորագրվել, սակայն այդ հրթիռները Թուրքիայում տեղակայելու մասին որևէ խոսք չկա: Ապա մի մտածեք, եթե Էրդողանը 2019թ. չվերընտրվի իր պաշտոնում, նրան փոխարինող անձը ըստ էության այդ համակարգերը տալու է ՆԱՏՕ-ին:  Ռուսաստանը նման ռիսկի չի դիմի»:

Թուրքական թերթի հետ զրուցած մեկ այլ դիվանագետի կարծիքով էլ Թուրքիան, բանակցություններ վարելով ռուսական կողմի հետ այդ ՀՕՊ համակարգերի վաճառքի հարցում, իրականում նպատակ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում անկայունություն առաջացնել:

«Ռուսաստանի կողմից S-400-ների վաճառքը Թուրքիային ես հավանական չեմ համարում»,-ասել է մեկ այլ դիվանագետ:

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: Ռուս պաշտոնյան միաժամանակ հավելել էր, որ պայմանագիրը առայժմ ուժի մեջ չի մտել, քանի, որ դեռևս առկա են որոշ տեխնիկական հարցեր:

 

Աղբյուր`    Ermenihaber.am