Գերմանիան պահանջում է ողջ Եվրոպայում գաղթականներին հավասար առավելություններ տրամադրել
Գերմանիայի ներքին գործերի նախարարը պահանջել է ողջ Եվրոպայում գաղթականներին հավասար առավելություններ տրամադրել:
Deutsche Welle կայքի հաղորդմամբ՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն ասել է.«Եվրամիության մակարդակում պետք է համադրում կատարվի՝ ներգաղթյալներին հավասար առավելությունն տալու համար»:
Նրա խոսքերով՝ Եվրոպայի մասշտաբով համադրված կարգերի արդյունքում հնարավոր կլինի ծախսերի հատուցման համար փախստականներին սուբսիդներ հատկացնել:
Օրենքի համաձայն՝ Գերմանիայի տարբեր նահանգները պետք է ապահովեն ներգաղթյալների կարիքները:
Ներգաղթյալների քվոտայի ընդունման կապակցությամբ Եվրոպայի դատարանի վճիռն ընդունելու հարցում Հունգարիայի կասկածի մասին Գերմանիայի ներքին գործերի նախարարն ասել է .«Քվոտան վերաբերում է ներգաղթյալներին, որոնց հայցն ընդունվել է և դրա մեջ չեն ընդգրկվում բոլոր փախստականները»:
Եվրոպայի դատարանը մերժել է Հունգարիայի և Սլովակիայի բողոքը և հայտարարել է, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները պետք է ներգաղթյալների քվոտա ունենան: