Մամուլի տեսություն 10-09-2017
BRICS-ի անդամ երկրները համատեղ հաղորդագրությամբ, իրենց հովանավորությունն են հայտնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կապակցությամբ:
Ռեսալաթ
BRICS-ն աջակցել է միջուկային համաձայնությանը
BRICS-ի անդամ երկրները հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ: Նրանք իրենց հովանավորությունն են հայտնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կապակցությամբ: Չինաստանում կայացել է BRICS-ի համաժողովը: Եզրափակիչ հաղորդագրությունում անդամ երկրները հայտարարել են ընթացիկ տարվա համար իրենց ծրագրերի մասին: Հաղորդագրությունում ծրագրերի հայտարարված առանցքներն են եղել ահաբեկչության դեմ պայքարը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը և առևտրի ընդլայնումը:
Հաղորդագրության 45-րդ հոդվածը վերաբերում է Իրանի միջուկային համաձայնությանը: «Մենք կտրականապես աջակցում ենք Իրանի հետ կնքած միջուկային համաձայնությանը և բոլորին կոչ ենք անում ամբողջությամբ կատարել իրենց հանձնառությունները»:
Ջավան
Հաղորդագրություններ ՝ Մյանմայի մուսուլմանների արյան ֆոնի վրա
Մյանմայում կոտորում են մուսուլմաններին,իսկ տարբեր երկրներ դիվանագիտական ժեստ ընդունելով , ոչ մի քայլ չեն անում ՝ նոբելյան խաղաղության մրցանակի արժանացած Սուչիի կողմից իրականացվող սպանդը կանխելու համար: Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Աստանայի գագաթնաժողովում քննարկվելու է Մյանմայի խնդիրը: Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հարյուրավոր մուսուլմանների հավաքվել են ՝ Ռոհինգյա մուսուլմանների կոտորածը դատապարտելու համար: Արբանյակային կադրերի վկայությամբ, Մյանմայի սահմանամերձ տարածքում 450 տներ արդեն բնակիչներ չունեն և դա ինչպես մուսուլմաններն են ասում, կատարվել է նրանց տարածքից վտարելու պատճառով: Բանգլադեշ են փախել 270 հազար մուսուլմաններ: Միջազգային ներում կազմակերպության տվյալներով, փաստեր կան սահմանամերձ տարածքների ականապատման մասին: Ականատեսների վկայությամբ, դա Մյանմայի անվտանգության ուժերի ձեռքի գործն է: Մյանմայի կառավարությունը չի պատրաստվում քաղաքացիություն շնորհել շուրջ մեկ միլիոն մուսուլմանների: Քննադատները Անգ Սան Սուչիին են մեղադրում տեղի ունեցածի մեջ: Ասիայի արևելյան երկրների գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ՝ Պատրիկ Մորֆին ասել է, որ իր երկրի կառավարությունը չի մեղադրում Ռուհինգյա մուսուլմանների դեմ արարքների համար, սակայն նրան կոչ է անում Վաշինգտոնի հետ համագործակցել ՝ հարցին լուծում տալու համար:
Այս հարցում Իրանի դիրքորոշումը պարզ է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրած նամակում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է Մյանմայում մուսուլմանների դեմ բռնություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Բռնություններին վերջ չդնելու դեպքում, խաթարվելու է ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Իրանի ԱԳ նախարարն իր նամակում մտահոգություն է հայտնել Մյանմայում տիրող ծանր իրավիճակի կապակցությամբ ՝ կարևորելով միջազգային հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը:
Շարղ
Թրամփի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը
Դոնալդ Թրամփը չի առաջնորդվում երկրի երկու գլխավոր կուսակցությունների ավանդական տրամաբանությամբ: Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում որոշակի ու հստակ քայլեր չի արել: Օրինակ Հյուսիսային Կորեայի, Իրանի և Աֆղանստանի հարցում լուրջ տարաձայնություններ կան Թրամփի և խորհրդականների միջև: Թվում է, որ նա ձգտում է սկանդալային քայլերի, մինչդեռ նրա օգնականները փորձում են խնդիրների համար հետևել չափավորական քաղաքականությանը: Թրամփն իր օգնականների հետ տարակարծիք է նաև Ռուսաստանի , Եվրոպական երկրների հետ հարաբերություններում և միջազգային այլ հարցերում: Հակառակ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքի, ԱՄՆ նախագահը նպատակ ունի լրացուցիչ զորքեր ուղարկել Աֆղանստան: Սպիտակ տան պաշտոնյաների համոզմամբ, ԱՄՆ-ը չի հաղթելու Աֆղանստանի պատերազմում: Միջինարևելյան հարցերում Վիլսոն համալսարանի փորձագետ ՝ Արոն Դեյվիդ Միլերի ասածով, Վաշինգտոնն անկարող է կարգավորել Աֆղանստանի հարցը: Խնդիրը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ը ոչ կարող է փոխել Աֆղանստանի իրավիճակը,և ոչ էլ կարող է նահանջել այդ երկրից:
7or.am
«Այս հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա». ԵԱՀԿ ԽՎ նախագահ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մութոնենը (Ավստրիա) այսօր մի շարք հրատապ հարցեր է քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ, այդ թվում `նախագահ Իլհամ Ալիեւի, Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հակամարտությունների կարգավորումը, ընտրությունները, մարդու իրավունքներն ու ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը եղել են երկկողմ քննարկումների օրակարգում:
Հաշվի առնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք շփման գծում հանգեցնում են զոհերի, Քրիստին Մութոնենը ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հրատապությունը: Նա նշել է, որ ձախողումը կշարունակի պատճառել անընդունելի մարդկային կորուստներ, ինչպես նաեւ կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման խաթարմանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է առաջնահերթ լինի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ տեղական իշխանությունների համար», – ասել է Քրիստին Մութոնենը` նշելով, որ առաջիկա ամիսներին նա նույն ուղերձով հանդես կգա նաեւ Երեւանում: «Այս հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»:
Ակնկալվում է, որ վաղը Մութոնենը Ադրբեջանում կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա նաեւ կարեւորել է միջմշակութային եւ միջկրոնական փոխանակումները՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ հակամարտությունների կարգավորման ժամանակ:
«Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջեւ աճող շփումները կարող են հանդիսանալ լարվածության նվազեցման եւ համագործակցության խթանման հզոր միջոց»,-ասել է նա:
Քրիստին Մութոնենը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ի աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ միաժամանակ նշելով, որ բոլոր կողմերից պահանջվում է ավելի մեծ քաղաքական կամք եւ պարտավորություն:
Այսօրվա հանդիպումների ժամանակ նախագահ Մութոնենը նաեւ քննարկել է ԵԱՀԿ-ի կողմից ընտրությունների արդյունավետ դիտարկման կարեւորությունը:
Նախագահը ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն այլեւս չի կարողացել լրիվ ապահովել իր ներկայությունը երկրում, սակայն վերահաստատել է կազմակերպության շահագրգռվածությունը շարունակական համագործակցության հարցում:
Սա Մութոնենի առաջին այցն էր Ադրբեջան որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ: Նա հույս հայտնեց, որ այցը խոսում է Վեհաժողովի՝ Հարավային Կովկասում շարունակական պարտավորության մասին:
Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին նա կայցելի նաեւ Հայաստան:
Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին կայցելի տարածաշրջան այս ամսվա վերջին: