Մամուլի տեսություն 11-09-2017
Հեյլին ձախողեց իր առաքելության մեջ: Թրամփը մնաց ձեռնունայն:
Ռեսալաթ
Թրամփը մնացել է ձեռնունայն
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը հարգել է միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունները, մյուս կողմից գործակալությունը չի ընդունել Իրանի ռազմական օբյեկտները ստուգելու ԱՄՆ-ի առաջարկը: Դա ծանր հարված է Նիքի Հեյլիի համար: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը Վիեննայում Ամանոյին համոզել է ստուգումներ անցկացնել Իրանի ռազմական կենտրոններում: Հեյլիի համար դա համարվում էր ՀԳՀԾ-ի հարցում աքիլեսյան գարշապարը ՝ որն ի վերջո օգնելու էր խափանել Միջուկային համաձայնությունը:
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանը հարգում է միջուկային համաձայնության ոլորտում իր պարտավարությունները: Սա վկայում է այն մասին, որ Վիեննայում Հեյլին ձախողել է: Գործակալության պաշտոնյաները հայտարարել են, որ չեն պատրաստվում լինել Իրանի միջուկային համաձայնության խափանման միջոց:
Թրամփը մեծ հույսեր էր կապել Հեյլիի գործուղման հետ: Միջուկային համաձայնությունից երկու տարի անց, Իրանի ռազմական կենտրոնները ստուգելու առաջարկը ապացուցում է , որ դա ԱՄՆ-ի թուլությունն է, որին փորձում է կառչել:
Հակադարձելով Նիքի Հեյլիի զայրույթախառն հայտարարությանը, ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Տիկ. Հեյլին չի կարող իր կամքն ու ցանկությունը թելադրել ՝ որպես ՀԳՀԾ-ի թերի կողմերը շտկելու փորձ»:
Շարղ
Դեր Զորի պաշարումն այլ տեսանկյունից
Երեք տարի տևած մարտերից հետո, Սիրիայի բանակի և դաշնակինցերի համատեղ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դեր Զոր քաղաքը: Օպերացիան մեկնարկել է Ալ-Սին օդանավակայանից, որից հետո կարճ ժամանակաշրջանում, ազատագրվեցին Դամասկոսի ու հոմսի արվարձանները:
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, Դեր Զորի ազատագրումը կարևոր է այն առումով, որ ճեղքվել է քաղաքի շրջափակումը, որի օգնությամբ ԱՄՆ-ը փորձում էր առանձնացնել Սիրիայի և Իրաքի սահմանները ՝ Թեհրան-Բաղդադ-Դամասկոս ճանապարհը փակելու և Իսրայելին մտահոգող Դիմադրությանը հարվածելու համար: Վերլուծաբանների համոզմամբ, Դեր Զորի ազատագրումն ունի նաև տարածաշրջանային ու միջազգային արդյունքներ: Մոտ ապագայում արաբական բոլոր երկրները, Թուրքիան, Սիոնիստական ռեժիմը և արևմտյան երկրները խոստովանելու են , որ Սիրիայի բանակն է գերիշխում այդ տարածքում և ԻԼԻՊ-ն ամբողջությամբ ոչնչացվել է:
Սիրիացի վերլուծաբան ՝ Ալի Մաղսուդի խոսքերով, տապալվեց ամերիկա-իսրայելական նախագիծը , որի նպատակը տարածքի մասնատումն ու Դիմադրությանը վնասելն էր:
Ջավան
ՀԳՀԾ-ի ձևաչափով կարգավորել Փխենյանի միջուկային հարցը
Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների ձևաչափը կարելի է օգտագործել նաև Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի կարգավորման համար, Գերմանիան պատրաստ է դրան մասնակցել: Դա այն դեպքում, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ջրածնային լիցքի մշակմանը մասնակցած գիտնականների ընդունելության ժամանակ, այդ երկրի գիտնականներին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել միջուկային պոտենցիալը մեծացնելու համար: Այդպիսով նա ցանկանում է հայտարարել, որ եթե բանակցություն էլ լինի, ապա դա չի լինելու ՀԳՀԾ-ի օրինակով : Չնայած, որ Փխենյանը միջուկային համաձայնությունից առաջ էր համոզվել, որ արևմուտքին վստահել չի կարելի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշեցրել է, որ Իրանի հետ բանակցությունները, որոնք սկսվել են դեռևս իր դաշնային կանցլեր դառնալուց առաջ, հաջողությամբ ավարտվել են միայն 2015 թվականին: «Մինչև այդ երկար ժամանակ կարևոր դերակատարում է ունեցել դիվանագիտությունը: Կարող եմ նման ձևաչափ պատկերացնել նաև Հյուսիսային Կորեայի շուրջ հակամարտության կարգավորման համար: Եվրոպան, առանձնապես Գերմանիան, պետք է պատրաստ լինի դրան ակտիվորեն մասնակցելու համար»,- ասել է Մերկելը: Նա հերթական անգամ նշել է, որ հակամարտությունը միայն դիվանագիտական լուծում ունի, այլ ոչ ռազմական:
Մերկելն այդ մասին հայտնել է սեպտեմբերի 10-ին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված հարցազրույցի ժամանակ: «Եթե բանակցություններին մեր մասնակցությունը պահանջվի, ապա ես անմիջապես կհամաձայնվեմ»,- ասել է նա:
Ունենալով երկու աշխարհամարտի փորձը, Գերմանիան փորձում է լինել խաղաղասեր երկրի դերում: Իրատեսությունը դիվանագիտության մաս է կազմում: Միջուկային գործարքը կենքվել է ոչ թե ատոմային զենք ունեցող մի երկրի հետ, այլև մի երկրի, որը պնդում էր խաղաղասիրական նպատակներով միջուկային գիտությունից օգտվելու իր իրավունքը: Երբ ԱՄՆ կառավարությունը Չինաստանին և Ռուսաստանին համընթաց դարձրեց իր քաղաքականություններին, ՀԳՀԾ-ն ընդունվեց ամենադժվարին պայմաններում, սակայն այսօր Արևմուտքի դիմաց կանգնած է մի երկիր , որն առաջնորդվում է հենց Արևմուտքի լեզվով և «վերջնական զենքեր» ձեռք բերելով խափանել է արևմուտքի հաշվարկումները: Մյուս կողմից պարզ չէ, թե Եվրոպան ինչքանո՞վ է պատրաստ Թրամփի նման մարդու հետ բանակցության նստել: ՀԳՀԾ-ի ձևաչափով առաջնորդվելու ցանկությունը վկայում է այն մասին, որ և՛ արևմուտքը և՛ նրա դաշնակից երկրներն անորոշ իրավիճակում են հայտնվել մի երկրի դեմ, որն ինչպես ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարարը, կարող է ատոմային երկիր համարվել:
7or.am
Հանդիպել են Էրդողանը և Նազարբաևը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղազախստան, որտեղ հանդիպել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Ղազախստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը և Նազարբաևը խոսել են սեպտեմբերի 14-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների, ինչպես նաև թուրք-ղազախական հարաբերությունների մասին:
Էրդողանը մասնավորապես ասել է. «Նախնական աշխատանքներն ավարտված վիճակում են: Այստեղ տեղի կունենա բանակցությունների եզրափակիչ փուլը: Հույս ունեմ, որ բոլոր իրականացված քայլերը այստեղ ավարտին կհասցվեն: Այն ճանապարհ կհարթի, որ Ժնևի բանակցություններն ավելի հեշտանան»:
Էրդողանը, անդրադառնալով թուրք-ղազախական տնտեսական հարաբերություններին, նշել է, որ երկու երկրների միջև այժմ առևտրաշրջանառությունը կազմում է 2 մլրդ դոլար, ինչը ըստ Թուրքիայի նախագահի՝ բավարար չէ: Նա հույս է հայտնել, որ կողմերը այդ թիվը կհասցնեն 5 միլիարդի: Էրդողանը նաև ասել է, որ այդ արդյունքին հասնելու համար, կողմերը ունեն անհրաժեշտ ներուժ: Իր հերթին Նազարբաևը նույնպես կիսել է Էրդողանի այն կարծիքը, որ երկու երկրների առևտրաշրանառության ծավալները պետք է մեծացվեն:
«Նախկին 25-26 տարիների ընթացքում Ղազախստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեին միայն եղբայրական հարաբերություններ: Իսկ այս պահին իրականացվում են շատ գործեր: Առկա են համատեղ նախագծեր: Բացի այդ էլ համագործակցություն կա տարածաշրջանային և մի շարք այլ հարցերի շուրջ»,-ասել է Նազարբաևը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ինչպես նաև Ղազախստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեվզաթ Ույանըքը:
Աղբյուրը` Ermenihaber.am