Մամուլի տեսություն 15-09-2017
https://parstoday.ir/hy/news/world-i72105-Մամուլի_տեսություն_15_09_2017
Թոնի Բլերը պարզապես հայտարարեց, որ քաղաքական գործունեությունը վերսկսելու է ՝ BREXIT-ի և նրա հետևանքների դեմ պայքարելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2017 12:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  15-09-2017

Թոնի Բլերը պարզապես հայտարարեց, որ քաղաքական գործունեությունը վերսկսելու է ՝ BREXIT-ի և նրա հետևանքների դեմ պայքարելու համար:

Ռեսալաթ

Բլերը փորձում է կանխել BREXIT-ը

 

Բրիտանիայի նախկին վարչապետ ՝ Թոնի Բլերը մտադիր է քաղաքական դաշտ վերադառնալ: Դրա համար, նա BREXIT-ից ավելի լավ պատրվակ չի գտնել: Վերլուծաբանների համեզմամբ, Բլերը BREXIT-ի պատճառաբանությամբ է փորձելու վերականգնել իր քաղաքական գործունեությունը: Վերջին օրերին նա խստացրել է BREXIT-ի հարցում իր դիրքորոշումները: Հանրաքվեից հետո, Բլերն ակտիվ ներկայություն է ունեցել Բրիտանիայի քաղաքական դաշտում: Երկու ամիս առաջ, նա պարզապես հայտարարեց, որ քաղաքական գործունեությունը վերսկսելու է ՝ BREXIT-ի և նրա հետևանքների դեմ պայքարելու համար: Համենայնդեպս , նրա խոսքերինլուրջ չէին մոտենում: «Բրիտանիան կարող է ներգաղթյալների հարցում խիստ քայլեր անել ՝առանց Եվրամիության կազմից դուրս գալու անհրաժեշտության»: Բլերի այդ կողմնորոշումներին հակադարձել է գործող վարչապետ ՝ Թերեզա Մեյն ասելով.«Մենք Եվրամիության կազմից դուրս ենք գալիս և դա այն իմաստով է, որ վերջ է դրվելու եվրոպացի քաղաքացիների ազատ փոխադրմանը: Պետք է սահանափակումներ կիրառել երկիր մտնող մարդկանց դեմ»:

Պարզ է , որ Բլերը սիրված դեմք չէ բրիտանացի մոտ, նաև իր կուսակիցների մոտ զրկվել է մանևրականությունից: Բլերի ծանրագույն պարտությունը ՝ Ջերեմի Քուրբինի ներկայությունն է: Նա փորձում է BREXIT-ի գաղտնաբառով , իրականացնել իր քաղաքականությունը: Պարզ չէ, որ Բլերը հաջողելու է, թե ՝ ոչ, սակայն պարզից էլ պարզ է, որ նա չի պատրաստվում BREXIT-ի հնարավորությունից զրկվել:

Բլերը ազգային ու վերազգային մոտեցմամբ է հարցին նայում: Նրան մտահոգում է Եվրամիության ողջ տարածքում երևույթի տարածումը: Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում, Ասվտրիայում և եվրոպական այլ երկրներում հակաեվրոպական շարժումները նոր մանևրականություն են ձեռք բերել: Իրողությունն այն է, որ եվրոգոտում տարածքում միասնական եվրոպայից հանրության դժգոհությունը , հենց Թոնի Բլերի նման քաղաքական գործիչների ներկայությանհետևանքն է: Ուստի նա ոչ միայն չի կարող ազդեցիկ դեր ունենալ BREXIT-ի տարածումը կանխելու հարցում, այլև կարող է արագացնել գործընթացը:

 

Ջամե ջամ

Սեուլի հրթիռային հակադարձումը ՝ Փխենյանին

 

Հարավային Կորեայի բանակը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի  վերջին սադրիչ քայլի դեմ հակադարձելով, երկու բալիստիկ հրթիռներ է արձակել :

Սեուլը հայտարարել է, որ Փխենյանի կողմից հրթիռն արձակվելուց վեց րոպե անց, երկու հրթիռներ է արձակել կորեաների սահմանագծում: հարավային Կորեայի ռազմական մի պաշտոնյա հայտարարել է, որ արձակած հրթիռներից մեկը հաջողությամբ հասել է արևելյան ծովում մոդելավորված նպատակակետին: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում տեղեկացրել են, որ Սեուլը շարունակելու է հակադարձել Փխենյանին: Նրա խոսքերով, Հարավային Կորեան կարող է ամենաարագ քայլերը նախաձեռնել թշնամու դեմ: Հարավային Կորեայի բանակի հաղորդագրության մեջ նշված է , որ Հյուսիսային Կորեան պատասխանատու է շարունակական սադրիչ քայլերի հետևանքների համար:

Հյուսիսային Կորեան այսօր ևս մեկ այլ բալիստիկ հրթիռ է փորձարկել: Վերլուծաբանները կասկած ունեն այն հարցում, թե այդ երկիրը կարող է ջրածնային ռումով հարձակում իրականացնել: Նման ռումբի պայթյունը կարող է տարածաշրջանում անդառնալի հետևանքներ ունենալ: Հարավային Կորեայի նախագահն ասել է, որ Հյուսիսային հարևանի արձակած վերջին հրթիռն անցել է Ճապոնիայի սահմանը: Իսկ այդ քայլը հանգեցնելու է միմիայն Փխենյանի դիվանագիտական ու տնտեսական մեկուսացմանը:

 

Շարղ

Բարզանի.«Բաղդադի հետ բանակցելու ենք հանրաքվեից հետո»

 

Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեի անցկացմանը հակադրվել է Իրաքի խորհրդարանը: Մասուդ Բարզանին հայտարարել է, որ հանրաքվեն կայանալու է որոշված թվականին: Հանրաքվեին դեմ են Իրաքի երեք հարևաններ ՝ Իրանը, Սիրիան և Թուրքիան:

Իրաքի վարչապետը սակայն քուրդ համայնքի ղեկավարներին հրավիրել է Բաղդադ այցելել: Իրաքի կառավարության և խմբերի վերաբերմունքը վկայում է այն մասին, որ Քուրդստանի Իրաքից անջատվելը բարի ավարտ չի կարող ունենալ այդ տարածքի համար: Ալ-Էբադին ասել է.«սահմանադրությանը դեմ է Քերքուքից նավթի արտահանումը: Եթե կա նավթի արտահանում, ապա ինչո՞ւ բանվորների աշխատավարձը չի վճարվում»:

Սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Իրաքից Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեն: Շուրջ հինգուկես միլիոն հոգի կարող են մասնակցել հանրաքվեին:

 

Ալիք

Շոյգուն և Ասադը քննարկել են ռուս-սիրիական ռազմատեխնիկական համագործակցությունը

 

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը քննարկել է Սիրիայում իրավիճակի կայունացմանը, տարբեր գոտիների ապաէսկալացմանը և բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն առնչվող հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ռազմատեխնիական համագործակցությանը՝ սիրիական կառավարական ուժերի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելու հաջող գործողությունների համատեքստում:

 

 

news.am

Հայաստան․ Դրամական փոխանցումների գումարի աճի տեմպով արտահոսքը գերազանցել է ներհոսքը

 

 

Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարը զգալիորեն կրճատվել է։ Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամային երեւույթները, բացի ամենայնից հանգեցրել են դոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքի նվազման։ Արդյունքում, այդ նույն գումարը ռուբլու փոխանակալիս, դոլարային արտահայտությամբ այն կրկնակի քիչ էր ստացվում։

Ժամանակին այս ոլորտում կային ռեկորդային ցուցանիշներ։ Օրինակ 2013-ին Հայաստան դրամական փոխանցումների գումարը կազմել է 2․3 մլրդ դոլար ու ավելի քան մեկուկես անգամ գերազանցել մեր արտահանման ծավալը։ Հիմնականում դա ապահովել են փոխանցումները Ռուսաստանից։

Դատելով ընթացիկ տարվա հունվար- հունիս ժամանակաշրջանի տվյալներից՝ իրավիճակը Ռուսաստանում մի քիչ բարելավվել է՝ հիմնականում ռուբլու ամրապնդման հաշվին։ Միաժամանակ աճել է նաեւ մնացած երկրներից փոխանցումների գումարը։

Միաժամանակ, ընթացիկ տարվա հունվար- հուլիս ամիսներին գերազանցող տեմպերով աճել են Հայաստանի ֆիզիկական անձանց կողմից փոխանցումները։ Եթե ներհոսքի գումարն այդ ժամանակահատվածում ավելացել է տարեկան 17․2 տոկոսով, ապա արտահոսքի գումարը  24․2 տոկոսով է աճել ։ Դրա արդյունքում ներհոսքի ու արտահոսքի հարաբերակցությունը նվազել է՝ 1․8 անգամից դառնալով 1․7 անգամ։

Հունվար- հուլիս ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումներով արտահոսքը կազմել է ընդամենը 527․5 մլն դոլար։ Չնայած Ռուսաստան այդ ժամանակահատվածում ուղարկվել է 16․6 մլն դոլարով շատ, քան մեկ տարի առաջ, բայց դրա մասնաբաժինը ընդհանուր արդյունքում նվազել է 5․6 տոկոսային կետով։ Այդուհանդերձ՝ Ռուսաստանը մնում է առաջատար այդ ոլորտում։ Նրա տեսակարար կշիռը Հայաստանից ուղարկված դրամական փոխանցումների ամփոփիչ գումարում հասնում է գրեթե 40 տոկոս։

Ռուսական պաշտոնական տվյալերով՝ Հայաստանից Ռուսաստան մեկ փոխանցման միջին գումարը երկրորդ եռամսյակում կազմել է գրեթե 3 հազար դոլար։ Համեմատության համար ասենք, որ մեր երկիր փոխանցումների մասով այդ նույն ցուցանիշը զգալիորեն փոքր էր՝ 282 դոլար ։ Այդ մեծությունը բնութագրական է այն փոխանցումների համար, որոնք Ռուսաստանից ամեն ամիս մեր արտագնա աշխատողներն ուղարկում են Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին։

Իսկ  հունվար- հուլիս ամիսներին գումարի արտահոսքի բացարձակ աճով ռեկորդը սահմանել է ԱՄՆ-ն՝ 41․7 մլն դոլար։ Դա գրեթե կրկնակի շատ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Արդյունքում այդ երկրի մասնաբաժինը Հայաստանից արվող փոխանցումների ընդհանուր գումարում գերազանցել է 16 տոկոսը ու այն 2-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշում, Ռուսաստանից հետո։

 

Սմբատ Գրիգորյան