Սեպտեմբեր 16, 2017 07:14 Asia/Tehran
  • Աշխարհում սովահարների քանակը հավելում է կրում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն՝ ՖԱՕ-ն հայտարարել է, որ աշխարհում սովահարների քանակը հասել է 815 միլիոնի:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՖԱՕ-ն ուրբաթ օրը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Սննդի համաշխարհային ծրագրի հետ համատեղ զեկույցում հայտարարեց, որ աշխարհում սովահարների քանակը 10 տարի շարունակ կրճատվելուց հետո, 2016 թվականից կրկին հավելում է կրել:

Համաձայն այս հաղորդման, աշխարհի բնակչության 11 տոկոսը կազմող 815 միլիոն մարդ տառապում է սովից ու թերսնումից և 2016 թվականին նրանց թիվը 38 միլիոն հոգով հավելում է կրել, ինչն առավելապես բռնարարքների, բախումների և կլիմայական փոփոխությունների հետևանքով է եղել:

Այս զեկույցի համաձայն` մինչև 5 տարեկան շուրջ 155 երեխաներ տառապում են թերսնումից:

«815 միլիոն սովահարներից 489 միլիոնը բնակվում են պատերազմի ու բախման մեջ գտնվող երկրներում»,-նշված է զեկույցում:

 

Պիտակ