Իրանի պատվիրակությունը Բանգլադեշում Ռոհինգիայի մուսուլմանների ճամբար է այցելել
https://parstoday.ir/hy/news/world-i72213-Իրանի_պատվիրակությունը_Բանգլադեշում_Ռոհինգիայի_մուսուլմանների_ճամբար_է_այցելել
Մյանմայի ծայրահեղական բուդիստների ու բանակի ոճրագործությունների հետևանքով, Ռոհինգիայի մուսուլմանները Բանգլադեշում են ապաստան գտել: Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն այցելել է Բանգլադեշի ու Մյանմայի սահմանային տարածքում գտնվող մուսուլմանների ճամբար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 19:31 Asia/Tehran
  • Իրանի պատվիրակությունը Բանգլադեշում Ռոհինգիայի մուսուլմանների ճամբար է այցելել

Մյանմայի ծայրահեղական բուդիստների ու բանակի ոճրագործությունների հետևանքով, Ռոհինգիայի մուսուլմանները Բանգլադեշում են ապաստան գտել: Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն այցելել է Բանգլադեշի ու Մյանմայի սահմանային տարածքում գտնվող մուսուլմանների ճամբար:

ԻԻՀ ԱԳ նախարարի Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի ղեկավարությամբ ԻԻՀ-ի պատվիրակության անդամները շաբաթ օրն այցելել է Բանգլադեշ-Մյանմա սահմանին գտնվող մուսուլմանների ճամբար: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:

Ռոհինգայի մուսուլմանների ճամբար իրանական պատվիրության ներկայությանը զուգընթաց, մեկնարկել է ճամբարում ԻԻՀ հումանիտար օժանդակությունների  բախշումը: 

Ռախինի նահանգում Ռոհինգայի մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի հարձակումների հետևանքով, զոհվել են հազարավոր մարդիկ և ավելի քան 400 հազարը հայտնվել է փախստականի կարգավիճակում: