Թուրքիան կընդունի բոլոր փախստականներին՝ 20 մլրդ եվրոյի դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i7225-Թուրքիան_կընդունի_բոլոր_փախստականներին_20_մլրդ_եվրոյի_դիմաց
Բրյուսելում ընթացող ԵՄ-Թուրքիան արտահերթ գագաթաժողովի ժամանակ, Անկարան պահանջ է առաջ քաշել՝ Թուրքիայի իշխանությունները համաձայն են իրենց տարածքում ընդունել բոլոր փախստականներին առանց սահմանափակման, բայց 20 մլրդ եվրո օգնության դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2016 06:58 Asia/Tehran
  • Թուրքիան կընդունի բոլոր փախստականներին՝ 20 մլրդ եվրոյի դիմաց

Բրյուսելում ընթացող ԵՄ-Թուրքիան արտահերթ գագաթաժողովի ժամանակ, Անկարան պահանջ է առաջ քաշել՝ Թուրքիայի իշխանությունները համաձայն են իրենց տարածքում ընդունել բոլոր փախստականներին առանց սահմանափակման, բայց 20 մլրդ եվրո օգնության դիմաց:

Բացի այդ, թուրքական կողմը, որը գագաթաժողովում ներկայացնում է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, պնդում է, որ արդեն այս ամռանը Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ն հանի վիզային ռեժիմը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Reuter-ը:

Թուրքական կողմի պահանջը մտահոգել է գագաթաժողովի մյուս մասնակիցներին: Անկանխատեսելի բարդությունների պատճառով գագաթաժողովի ընթացքը երկարաձգվում է:

Եվրամիության արտաքին սահմանների վերահսկողության ծառայության՝ Frontex-ի տվյալներով, այս տարվա հունվարին Թուրքիայից տարբեր ճանապարհներով ԵՄ է ժամանել 68 հազար փախստական, ինչը 38 անգամ ավելի է 2015-ի հունվարի ցուցանիշից:

Ըստ ամենայնի, երբ ավարտվեն ձմեռային փոթորիկները Միջերկրական ծովում, փախստականների հոսքն էլ ավելի կմեծանա:

NEWS.am

8/3/2016