10 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օգնությունների կարիք ունեն
https://parstoday.ir/hy/news/world-i72339-10_միլիոն_եմենցի_երեխաներ_հումանիտար_օգնությունների_կարիք_ունեն
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ պատերազմի ու բախումների պատճառով, 10 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օգնությունների կարիք ունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 07:29 Asia/Tehran
  • 10 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օգնությունների կարիք ունեն

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ պատերազմի ու բախումների պատճառով, 10 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օգնությունների կարիք ունեն:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ շուրջ 21 միլիոն եմենցիներ հումանիտար օգնությունների կարիք ունեն, որոնցից 10 միլիոնն առանց այդ օգնությունների չի կարող շարունակել իր կյանքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հայտարարել էր, որ 2017թ. ապրիլի 27-ից մինչ օրս, Եմենում հինգ տարին չբոլորած 150 հազար երեխաներ տառապում են խոլերայով: Իսկ հինգ տարին չբոլորած 380 հազար երեխաներ տառապում են ծանր թերսնումից:

Սաուդյան վարչակազմը 2015թ. մարտից ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան ու արաբական պետությունների հովանավորությամբ  գրոհեց Եմենի վրա՝ այդ երկրի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիին իշխանություն վերադարձնելու համար: