Կրթության գծով ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբն այցելել է Ադրբեջան
Կրթության գծով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) փորձագիտական խումբն այցելել է Ադրբեջան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ կրթության գծով ՆԱՏՕ-ի «Լեզուների համակարգման միջազգային կենտրոն»-ի փորձագիտական խումբն այցելել է այդ երկրի Զինված ուժերի ռազմական ակադեմիա»:
ՆԱՏՕ-ի «Լեզուների համակարգման միջազգային կենտրոն»-ի փորձագիտական խումբն Ադրբեջան է այցելել՝ այդ դաշինքին կից կենտրոնների ուսուցման նոր համակարգի վերաբերյալ Ադրբեջանի Զինված ուժերի ակադեմիայում օտար լեզուների փորձագետներին տեղեկություններ փոխանցելու և հետագա համագործակցությունների համար նախադրյալներ ստեղծելու նպատակով:
Ադրբեջանում կրթական գծով ՆԱՏՕ-ի «Լեզուների համակարգման միջազգային կենտրոն»-ի փորձագիտական խմբի աշխատանքային հանդիպումները տեղի կունենան մինչև սեպտեմբերի 22-ը: