Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը
https://parstoday.ir/hy/news/world-i72535
Մեքսիկայում՝ Պուեբլա-դե-Սարագոսա քաղաքից 49 կմ հարավ-արևմուտք, 7.1 մագնիտուտով երկրաշարժի արդյունքում մահացել է առնվազն 204 մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 11:59 Asia/Tehran
  • Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը

Մեքսիկայում՝ Պուեբլա-դե-Սարագոսա քաղաքից 49 կմ հարավ-արևմուտք, 7.1 մագնիտուտով երկրաշարժի արդյունքում մահացել է առնվազն 204 մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ վերջին տվյալների համաձայն միայն մայրաքաղաքում 44 շենք է փլուզվել, որոնցից շատերը եղել են խիտ բնակեցված շրջաններում: Քաղաքում լռության ռեժիմ է հայտարարված, որպեսզի փրկարարները կարողանան գտնել փլատակների տակ մնացած մարդկանց:

Հիշեցնենք, մոտ երկու շաբաթ առաջ Մեքսիկայում մեկ այլ հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր մոտ 100 մարդ:

armedia.am