Մոգերինին և Լավրովը բանակցել են
Երեքշաբթի երեկոյան Նյու Յորքում կայացել է ՀԳՀԾ-ի շուրջ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունը:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ Իրանի և «5+1» խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների տեղակալների նիստը կայանալու է չորեքշաբթի օրը: Նիստը նախագահաելու է Մոգերինին: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Երեքշաբթի օրը Նյու Յորքում Մոգերինին հանդիպել է նաև ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսի հետ: Հանդիպմանը, նշելով, որ ՀԳՀԾ-ն արդյունավետ է եղել, Մոգերինին հավաստել է.«Իրանը կատարել է համապափակ ծրագրի հարցով իր բոլոր պարտավորությունները»:
«Կարևոր է , որ համաձայնության բոլոր կողմերը լիարժեք իրականացնեն ՀԳՀԾ-ի հոդվածները». ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը:
Հակառակ միջուկային համաձայնության մյուս կողմերի դիրքորոշմանը, Թրամփը մշտապես փորձել է խափանել ՀԳՀԾ-ն: Մինչդեռ աշխարհի տարբեր երկրներ դեմ են ԱՄՆ նախագահի այդ թշնամական դիրքորոշմանը: