Մամուլի տեսություն 20-09-2017
ԻԻՀ նախագահի նյույորքյան այս տարվա այցի նշանակությունը:
Ղոդս
ԻԻՀ նախագահի նյույորքյան այցը ՝ և ՀԳՀԾ-ի խախտման հետ կապված մտահոգությունը
ԻԻՀ նախագահի այս տարվա նյույորքյան այցն ունի մի գլխավոր առանցք ՝ ՀԳՀԾ-ը և ԱՄՆ-ի հանձնառությունների հետ կապված մտահոգությունը: Մտահոգվելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված ԱՄՆ նախագահի քաղաքականությամբ, ԻԻՀ նախագահը և ԱԳ նախարարը Նյու Յորքում իրենց հանդիպումների գլխավոր մասը հատկացրել են մյուս երկրների ղեկավարների հետ բանակցելուն ՝ որպեսզի ԱՄՆ-ին հարկադրեն կատարել միջուկային համաձայնության հարցով իր պարտավորությունները: Հարց է առաջանում, որ արդյոք Թրամփը լո՞ւրջ է տրամադրված այդ հարցում, թե ՝ ոչ: Քանի, որ նա անցյալի փորձից ելնելով, քաջատեղյակ է Իրանի հետ համաձայնությունները խախտելու հետևանքների մասին, գործնական դաշտում Օբամայի քաղաքականության շարունակողն է: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը փոփոխություն չի կրել: Հենց Օբամայի օրոք, ԱՄՆ-ը ՝ հրթիռային գործունեության պատճառաբանությամբ, նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի մի քանի ֆիզիկական անձանց ու ընկերությունների դեմ: Այսօր Թրամփը շարունակում է այդ ուղին:
ԱՄՆ քաղաքականությունը կառուցված է այն հիմքի վրա, որ պահպանելով ՀԳՀԾ-ի շրջանակը, մեծացնել ճնշումները: Նույնիսկ Կոնգրեսի ընդունած նոր օրենքի նպատակն է ՝ ոչ-միջուկային տարբեր ոլորտներում Իրանի հետ բանակցություն վարել և աստիճանաբար դադարեցնել տարբեր բնագավառներում Իրանի գործունեությունը: Մյուս կողմից, Եվրոպան ապացուցել է, որ վստահելի գործընկեր չէ և հարկ եղած դեպքում, խաղալու է ամերիկացիների դաշտում:
Իրանի համար շահեկան է , եթե Թրամփը խախտի ՀԳՀԾ-ն , քանի որ այդպիսով հնարավոր կլինի բոլորին ապացուցել, որ ԱՄՆ-ը չի հարգում իր պարտավությունները, նաև հնարավոր կլինի լայն համագործակցություն ունենալ Ռուսաստանի և Չինաստանի նման երկրների հետ: Վերջում ավելացնենք, որ միայն ներքին տնտեսությանն ապավինելով, հնարավոր կլինի հարևանների հետ առավելագույն մակարդակի հարաբերություններ հաստատել, քանզի փաստը ցույց է տալիս, որ եվրոպացիները հետևում են ԱՄՆ-ին, սակայն կարելի է տնտեսական հարաբերություններ ընդլայնել տարածաշրջանի երկրների հետ:
Ռեսալաթ
Մոսկվան հուսով է բարելավել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները
ՆԱՏՕ-Մոսկվա հարաբերությունները շարունակում են մնալ հնարավոր նվազագույն մակարդակի վրա: Իրավիճակը սրվել է ՆԱՏՕ-ի և ամերիկացիների մասնակցությամբ Ուկրաինայի ճգնաժամի ձևավորման հետևանքով: ՌԴ պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է , որ 2018 թվականին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակում վերսկսի երկկողմ համագործակցությունը:
ՌԴ պաշտպանության փոխնախախարն ասել է.«Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները վերսկսվելու են մասնավորապես ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդում երկկողմ համագործակցությունների շրջնակում: դա տեղի է ունենալու առաջիկա երկու տարիներին»:
ՆԱՏՕ-ն 2014 թվականի ապրիլի մեկին դադարեցրել է Ռուսաստանի հետ իր ռազմական բոլոր համագործակցությունները: Կողմերի միջև կապերն իրականացվում են միմիայն ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակում ՝ դեսպանների մասկարդակում: Խորհրդի վերջին նիստը կայացել է 2017 թվականի հուլիսին:
Այնուամենայնիվ, վերլուծաբանները համոզված են, որ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերականգնումը հեշտ չի լինելու : Այդ ուղղությամբ կան բազում խոչընդոտներ:
Իրան
ՀԱՄԱՍ-ի և Ֆաթհի կապը
ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածում վարչական կոմիտեն լուծարելու և ազգային երկխոսությունը սկսելու ուղղությամբ պարտականությունը կատարելու համար ազգային հաշտության կառավարությանը պահանջ ներկայացնելը, համարվում է դրական քայլ ՝ օկուպացված տարածքում առկա երկու խմբերի միջև փոխըմբռնում առաջացնելու գործում: Այդ կապակցությամբ կարելի է ասել, որ պաղեստինյան խմբերի միջև համատեղ համագործակցություն լինելու դեպքում, հնարավոր կլինի Սիոնիստական ռեժիմի և միջազգային հանրության հետ համադրված կապեր հաստատել և իրենց խնդիրները լսելի դարձնել: Ներկա պայմաններում, Եգիպտոսը փորձում է օկուպացված տարածքում երկու կողմերի միջև համադրում առաջացնել՝ որպեսզի հնարավոր լինի խնդիրների համար լուծում գտնել: Դեպի Եգիպտոս ահաբեկչական ու թաքֆիրական տեղաշարժերը կատարվում են օկուպացված տարածքի ու Եգիպտոսի ընդհանուր սահմանի միջոցով, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել կողմերի համար: Այդ կապակցությամբ, կարևոր է այն հանգամանքը, որ պաղեստինյան խմբերը շարունակում են Դիմադրության առանցքի շուրջ իրենց քայլերն ու գործողությունները:
Ալիք
Սուրեն Կարայանն այցելել է Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի:
Նախարար Կարայանին ուղեկցել է «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՏԳ-ի գյուղատնտեսական, արտադրական, արդյունաբերական, առևտրային և զբոսաշրջային տարածքներ։
Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ Հայաստանից, որոնք տեղում գործարար կապեր են հաստատել իրանցի գործընկերների հետ, ճշգրտել հետագա համագործակցության հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Մեղրի-Արաս» խորագրով գործարար համաժողով:
Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ։
«Բոլոր նախադրյալները կան, որ երկու ազատ տնտեսական գոտիները համագործակցեն, և, որ ամենակարևորն է՝ փոխլրացնեն միմյանց և դառնան տարածաշրջանային կարևորության տնտեսական կենտրոն։ Մենք միասին փնտրում ենք այն ուղիները, որոնք հնարավոր կդարձնեն երկու ԱՏԳ-ների միասնականացումը, ինչն էլ կտա ավելի մասշտաբային էֆեկտ»,- ասել է Սուրեն Կարայանը։
1in.am
Թրամփի քաղաքական էվոլյուցիան կամ՝ ԱՄՆ համակարգային ֆենոմենը
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի
Երեկ գիշերն առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունեցել Դոնալդ Թրամփը: Ասել, թե ԱՄՆ 45-րդ նախագահի ելույթում հնչել են նոր ուշագրավ մտքեր կամ գաղափարներ, չափազանցություն կլինի: Թրամփը սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան, եթե այն սպառնա Միացյալ Նահանգների անվտանգությանը, անարգանքի սյունին է գամել Իրանի ղեկավարության քաղաքականությունը, անհրաժեշտություն է համարել ՄԱԿ-ի բարեփոխումները՝ մանավանդ, որ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպության բյուջեի 22%-ն, ըստ էության, ապահովում է Վաշինգտոնը:
Այսինքն՝ Թրամփի ելույթը, որպես այդպիսին, բովանդակային նորություն չէր պարունակում և, ըստ էության, կրկնում էր այն թեզերը, որոնք վերջին ամիսներին ԱՄՆ նախագահը շրջանառու է դարձրել: Մյուս կողմից՝ անցած գիշեր միանգամայն այլ էին Թրամփի քաղաքական կերպարը, ոճը, խոսքի մատուցման ձևը: Դա ոչ թե ԱՄՆ նախագահական ընտրություններում պոպուլիզմի միջոցով հաղթած թեկնածուի, այլ աշխարհի ամենահզոր երկրի առաջնորդի խոսք էր:
Թրամփի երեկվա կերպարը տրամագծորեն տարբեր է այն Թրամփից, որին մենք ծանոթ ենք նախընտրական արշավից, որտեղ նա թողնում էր անհուսալի պոպուլիստի տպավորություն: Իր ելույթում Թրամփը դեռ իր տարերքի, խառնվածքի, հախուռն վարքագծի մեջ էր՝ ամերիկյան համակարգի հետ չառերեսված, նրա «խմբագրումներից» և միջամտություններից ազատ: Այդ օրը America first-ը՝ «Ամերիկայից դուրս», հնչեց որպես լոկալ նշանակության սկիզբ, առավել ևս, որ նորընտիր նախագահը չէր վարանում հրապարակավ խայթել իր կողքին նստած երկրի հեռացող նախագահին: Իսկապես տհաճ և ամերիկյան ժողովրդավարության համար խորթ տեսարան էր:
«Որպես ԱՄՆ նախագահ՝ ես միշտ ԱՄՆ-ը դասելու եմ առաջին տեղում, ինչպես դուք՝ որպես ձեր երկրների առաջնորդներ կդասեք և պետք է դնեք առաջին տեղում»,- ՄԱԿ-ում հայտարարել է Թրամփը, սակայն նրա այս խոսքերն արդեն ոչ ամերիկյան իզոլյացիոնիզմի, այլ՝ որպես միջազգային նոր համագործակցության, ՄԱԿ-ի բարեփոխումների շուրջ համախմբվելու կոչ են հնչում: