Մոգերինին հանդիպել է Զարիֆի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i72599-Մոգերինին_հանդիպել_է_Զարիֆի_հետ
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձանակատար Ֆեդերիկա Մոգերինին չորեքշաբթի օրը Նյու Յորքում հանդիպել ու բանակցել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 14:55 Asia/Tehran
  • Մոգերինին հանդիպել է Զարիֆի հետ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձանակատար Ֆեդերիկա Մոգերինին չորեքշաբթի օրը Նյու Յորքում հանդիպել ու բանակցել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այդ հանդիպման ժամանակ, Մոգերինին  վերստին  շեշտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ Եվրամիության աջակցությունն ու հանձնառությունը: 

Զարիֆը և Մոգերինին բանակցել ու մտքեր են փոխանակել ՀԳՀԾ-ի իրագործման հետ կապված հարցերի շուրջ:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձանակատարը երեքշաբթի երեկոյան Նյու Յորքում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք խորհրդակցել են ՀԳՀԾ-ի  վերաբերյալ:

Եվրոպացի բարձրաստիճան մյուս պաշտոնատար անձանց, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմաունել Մակրոնի հետ Մոգերինիի խորհրդակցություններն ուղղված են եղել Իրան-Վեցյակ միջուկային համաձայնության պաշտպանմանը, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Իրանի հետ միջուկային համաձայնագիրը համարել Է «ԱՄՆ-ի խայտառակությունը»: