Եվրոպայի մուսուլմանները բողոքում են խտրականությունների և վատ վերաբերմունքի դեմ
Եվրոպական հասարակություններում խտրականությունից և վատ վերաբերմունքից բողոքող մուսուլմանների թիվը հավելում է կրում:
«Շպիգել» շաբաթաթերթը գրել է. «Եվրոպական «Բերլթզման» հաստատության ուսումնասիրությունների արդյունքները պարզում են, որ Եվրոպայի մուսուլմաններն այն տպավորությունն ունեն, որ իրենց կրոնի պատճառով ենթակա են վատ ու անպարկեշտ վերաբերմունքի և կանայք շատ հաճախ սեռական բռնության են ենթարկվում»:
ԵՄ-ի հիմնարար իրավունքների գործակալությունը (FRA) վերջերս քննարկել է Եվրոպայի հասարակության մեջ մուսուլմանների հանդեպ վերաբերմունքը:
Հաստատությունն այս ուսումնասիրությունը 2016 թվականին իրականացրել է ԵՄ-ի անդամ 16 երկրներում՝ 10500 մուսուլմանների մասնակցությամբ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են վերջին օրերին:
Ընդհանուր առմամբ մուսուլմանների և հատկապես աֆրիկացի մուսուլմանների շուրջ 39 տոկոսն այն տպավորություն ունի, որ վերջին 5 տարիների ընթացքում իր ինքնության և էմիգրանտ լինելու պատճառով, աշխատանքի ու բնակարանի հետ կապված հարցերում խտրականության է հանդիպել: