Մամուլի տեսություն 22-09-2017
https://parstoday.ir/hy/news/world-i72739-Մամուլի_տեսություն_22_09_2017
Թեև բրիտանացիները մշտապես խոսել է ՀԳՀԾ-ն պաշտպանելու մասին, սակայն գործնականում եղել  են ԱՄՆ-ի կողքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2017 13:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  22-09-2017

Թեև բրիտանացիները մշտապես խոսել է ՀԳՀԾ-ն պաշտպանելու մասին, սակայն գործնականում եղել  են ԱՄՆ-ի կողքին:

Ռեսալաթ

Վաշինգտոնի և Լոնդոնի խաղը ՝ ՀԳՀԾ-ի դեմ

 

Վերջերս ԱՄՆ պետքարտուղարը Լոնդոնում Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանը, քննարկել է 2015 թվականին ձեռքբերված Իրանի միջուկային համաձայնության հարցը: Թեև հարցի քննարկումն այցի օրակարգում չի եղել, սակայն հարցն արծարծվել է Թիլերսոնի և Մեյի հանդիպմանը: Բրիտանիայի վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Մեյն ընդգծել է , որ պետք է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը: Թեև բրիտանացիները մշտապես խոսել է ՀԳՀԾ-ն պաշտպանելու մասին, սակայն գործնականում եղել  են ԱՄՆ-ի կողքին: Վերջերս Բրիտանիայի ԱԳ նախարարն ասել էր, որ Իրանը պետք է զերծ մնա արկածախնդրությունից: Հարցի մյուս կողմն այն է, որ Բրիտանիան համոզված է, ոտ ունենալով 80 միլիոն բնակչություն, Իրանը կարող է այլ ուղի ընտրել:

Իրողությունն այն է, որ Լոնդոնն այդ հարցում երկակի քաղաքականություն է որդեգրել: Մի կողմից նա փորձում է որպես անկենդան մի մարմին, հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին , իսկ մյուս կողմից մտադիր է, երբ Թրամփը հակադիր քայլ է անում, պաշտպանել այդ քայլը: Միջուկային համաձայնության հետ կապված, Բրիտանիան խաղումէ  ոչ թե անկախ պետության , այլև ԱՄՆ-ից կախյալ երկրի դերում:

 

 

Ալիք

«Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն արդեն դարձել են ռազմավարական նշանակություն ունեցող». Ռուբեն Սաֆրաստյան

 

«Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող Հայաստանն անկախության տարիների ընթացքում կարողացել է դիմակայել շատ ծանր մարտահրավերների՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը և սատար կանգնելով Արցախի ժողովրդի արդար պայքարին»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում «Արտաքին քաղաքականության օրակարգ» թեմատիկ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանը մեր զարգացման անկախ տասնամյակների ընթացքում հաղթեց պատերազմը՝ ի տարբերություն մեր հարևաններ Վրաստանի և Ադրբեջանի, և կարողացավ ոչ միայն պահպանել իր տարածքային ամբողջականությունը, այլ նաև սատար կանգնել Արցախի ժողովրդի արդար պայքարին:

Նա երկու հանգամանք նշեց, որոնք հնարավորություն են տվել դիմակայել այդ ծանր մարտահրավերներին: Առաջինը, ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն է, երկրորդը՝ Սփյուռքի գործունեությունը. «Անկախության տարիների ընթացքում մեր արտաքին քաղաքականությունը կարող է համարվել ոչ միայն հաջողված, այլ նաև ունիկալ մի երևույթ համաշխարհային դիվանագիտության տիրույթում: Մենք կարողացել ենք դաշնակցային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, մաս կազմել ռազմաքաղաքական դաշինքների և ապահովել մեր անվտանգությունը: Ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չունեն Ռուսաստանի նման դաշնակից և մաս չեն կազմում որևէ ռազմաքաղաքական դաշինքի: Մյուս կողմից՝ մենք կարողացել ենք այս տասնամյակների ընթացքում կառուցողական հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Այդ հարաբերություններում կարևոր է այն հանգամանքը, որ մենք բոլոր այն պարտականությունները, որոնք վերցնում ենք մեր վրա, հստակ կատարում ենք»,-  ընդգծեց փորձագետը:

Նա կարևորում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կարողացել է չորս հարևաններից երկուսի հետ հաստատել կայուն հարաբերություններ: Նրա խոսքով՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն արդեն դուրս են եկել երկկողմ գործակցության ձևաչափից և դարձել են ռազմավարական նշանակություն ունեցող՝ հանդիսանալով տարածաշրջանում կայունացնող գործոն:

 

 

 

 

 

Շարղ

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի 14 պետական պաշտոնյաների

 

Վերջին օրերին թեժ է հանրաքվեի թեման: Իրաքի Քուրդստանից մինչև Իսպանիայի Կատալոնիայի բանակիչները փորձում են անկախանալ: Իսկ դրա համար անհրաժեշտ է անցնել կենտրոնական իշխանության պարսպից: Իսպանիայի կառավարությունն անօրինական է համարում Կատալոնացիների անկախության ձգտումը: Վերջին օրերի լարված իրաբիճակում և տեղի ունեցած բախումների ժամանակ, Իսպանիայի կառավարությունը ձերբակալել է Կատալոնիայի 14 պետական պաշտոնյաների: Պատճառը ՝ հանրաքվեն դադարեցնելու համար սահմանադրական դատարանի վճռիը շրջանցումն է հայտարարվել : Հազարավոր կատալոնացիների ցույցեր են անցկացրել:

Մադրիդի կառավարության համոզմամբ, Կատալոնիայի ինքնակառավարման մարմինները նպատակ ունեն հոկտեմբերի մեկին անկախության հանրաքվե անցկացնել: Կատալոնիայի ութ միլիոն բնակչությունը հայտարարել է, որ իրենց ներկայությունը շահավետ է եղել Իսպանիայի համար: Կատալոնիայի բնակչության պահանջներից մեկն էլ հարկերի կրճատումն է, քանզի բարձր հարկերի պատճառով, տարածքի ուսերին մեծ պարտքեր են կուտակվել:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը պաշտպանում է երկրի կենտոնական իշխանությանը ՝ Կատալոնիայի համար հանրաքվեն դադարեցնելու վճիռ արձակելով: Իսպանիայի կառավարությունը փորձում է ցանկացած գնով, կանխել հանրաքվեն : Մադրիդի կառավարությունը նույնիսկ թույլ չի տվել քվեաթերթիկներ տարածք տանել:

Կատալոնիայի բնակիչների 41 տոկոսը կողմ է անկախությանը: Բարսելոնայի քաղաքապետը, որն ի դեպ անկախության հանրաքվեի կողմնակիցներից է, զգուշացրել է, որ անկախության հանրաքվե անցկացնելու պնդումը նշանակում է Կատալոնիայի բանակիչներից կեսի պահանջի անտեսում: Այն կեսը, որին անջատականները ՝ դավաճան կես են կոչում: Իսկ Մադրիդը իրեն պարտավոր է զգում պաշտպանել այդ լուռ կեսին:

 

 

araratnews.am

Հարկ եղած դեպքում կխստացնենք տնտեսական ճնշումները Թուրքիայի վրա

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակվել են, իսկ անհրաժեշտության դեպքում այդ երկրի նկատմամբ տնտեսական ճնշումները կարող են ավելի խստացվել:

Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին Մերկելը հայտարարել է Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիների խնդրի համատեքստում:

«Առանց այդ էլ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները արդեն որոշ ժամանակ է՝ սահմանափակվել են: Եվ եթե դրա անհրաժեշտությունը լինի, թեև ես դա չեմ ցանկանում, մենք կշարունակենք նույն կերպ», – ասել է Գերմանիայի կանցլերը:

Նա հավելել է նաև, որ Գերմանիան շարունակում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայում  կալանավորված իր քաղաքացիների ազատ արձակմանը հասնելու համար:

Մերկելը նաև կրկնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված քննադատությունները՝ նշելով, որ Թուրքիան հեռանում է իրավական պետության մասին իրենց պատկերացումներից:

 

Աղբյուր`  Ermenihaber.am

 

 

1in.am

Լավրովը մեղադրել է ՆԱՏՕ-ին «սառը պատերազմի» կլիման վերստեղծելու փորձի մեջ

 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անցած տարիներին ազնվորեն անցել է «սառը պատերազմի» ժառանգությունից ազատվելու ուղին, սակայն չի հանդիպել արևմտյան գործընկերների կողմից աջակցության։

«Վերջին քառորդ դարում մեր երկիրը, չնայած փորձություններին, ազնվորեն անցել է սառը պատերազմի ժառանգության վերացման ուղու իր մասը, շատ բան է արել՝ Եվրաատլանտյան գոտում, և ընդհանուր առմամբ աշխարհում վստահության և փոխըմբռնման ամրապնդման համար»,-նշել է նախարարը։

Լավրովն ընդգծել է, որ դա չի հանդիպել արևմտյան գործընկերերի կողմից փոխադարձության, ովքեր փորձում են այսօրվա իրողություններին հարմարեցնել բլոկային դիմակայության դարաշրջանի ռուդիմենտար (մնացուկային) ինստիտուտները։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է վերստեղծել սառը պատերազմի կլիման և հրաժարվում է կյանքի կոչել 90-ականների՝ հանդիսավորությամբ հռչակված ԵԱՀԿ տարածքում հավասար և անքակտելի անվտանգության սկզբունքը։

«Արևմուտքն իր քաղաքականությունը կառուցում է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով՝ անցնելով դեպի արևելք ՆԱՏՕ-ի անխափան ընդլայնման ուղի՝ հրահրելով հետխորհրդային տարածքում անկայունություն և խրախուսելով հակառուսական տրամադրությունները»,-եզրափակել է Լավրովը։