Մամուլի տեսություն 23-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i72855-Մամուլի_տեսություն_23_07_2017
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթը համարվում է լավագույններից  և՛ բովանդակության և՛ թողած ազդեցության առումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 14:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  23-07-2017

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթը համարվում է լավագույններից  և՛ բովանդակության և՛ թողած ազդեցության առումով:

Բահար

ՄԱԿ-ում ԻԻՀ նախագահի ելույթի լուսանցքում

 

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթը համարվում է լավագույններից  և՛ բովանդակության և՛ թողած ազդեցության առումով: ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահի խստաոճ ելույթից հետո, բոլորը սպասում էին Իրանի նախագահի պատասխանին: Նախագահ Ռոհանիի ելույթի հաջողությունը պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ նա Թրամփի հետ բանավեճի չբռնվեց: Իրանի նախագահը լավագույն կերպով հանդես եկավ Իրանի ժողովրդի անունից: Նա ներկայացավ որպես չափավորական ու տրամաբանող դեմք ՝ խոսելով Իրանի հասարակության իրողությունների մասին:

Իրանի նախագահի ելույթը կարևորվում է մի քանի գծերով ՝ մարդու իրավունքների ընդգծումը, արտասահմանցի ներդրողների գրավումը, կայսերապաշտության մերժումը և Թրամփի մեկուսացումը:

Իր ելույթի սկզբում, Իրանի նախագահը որոշ սխալ քայլերն ուղղելու պատրաստակամություն հայտնեց : ՄԱԿ-ի ամբիոնից, Իրանի նախագահը հրավիրեց արտասահմանցի ներդրողներին ՝ լուսաբանելով Իրանի տնտեսական մեծ պոտենցիալը: Իրանի նախագահն իր ելույթում մերժեց Արևմուտքի կողմից Իրանի դեմ ներկայացրած մեղադրանքը ՝ շիաականությունը տարածելու և կայսրություն հիմնելու փորձի կապակցությամբ: Հասան Ռոհանին հիշատակեց իրանցի հանրահայտ գործիչների անուները, որոնք դարերի ընթացքում դարձել են Իրանի համաշխարհային պարծանքը:  

Իրանի նախագահին հաջողվեց Նյու Յորքում եվրոպական երկրների համաձայնությունը շահել ՀԳՀԾ-ի հարցում ՝ մեկուսացնելով Թրամփի բացասական դիրքորոշումը: Այդ մասին են վկայում եվրոպացի պետայրերի խոսքերը ՝ ՀԳՀԾ-ը պահպանելու անհրաժեշտության մասին: Ռոհանիի նախագահության տարիներին նրա կառավարության կազմի գործունեությունը ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը լավագույն կերպով է հանդես եկել միջազգային բեմերում ՝ Իրանին տարածաշրջանի հզոր երկիր ներկայացնելով:

 

Էթեմադ

Դոնալդ Թրամփը Միջին Արևելքի միայն նավթին, դոլարին ու սուսերով պարին է ծանոթ

Սարա Մաասումի

 

Իր վերջին ելույթով, ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը սրել է տարածաշրջանի լարված իրավիճակը: Նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ամբիոնից: Նրա ելույթից ժամեր անց, ԻԻՀ նախագահը նույն ամիբոինից իր ելույթով մերժեց ցանկացած սպառնալիք ՝ նշելով որ Իրանը երբեք ոչ ՀԳՀԾ-ն խախտող առաջին երկիրն է լինելու, ոչ էլ մյուս երկրներին սպառնացողը:  «Էթեմադ» օրաթերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ ՝ Բահրամ Ղասեմին ասել է, որ Թրամփը փորձում է փակ աչքերով պատերազմել բոլորի հետ: 

Օրաթերթին տված հարցազրույցի մի մասում, Բահրամ Ղասեմին նշել է,Թրամփն իր պատմական ելույթով ապացուցել է , որ անծանոթ է դիվանագիտության տարրական նորմերին : Համաշխարհային կառույցի ամբիոն բարձրանալով, նա սպառնում է երկրներին : Խոսում է Հյուսիսային Կորեային կործանելու իր անձնական ցանկության մասին և սպառնում է հազարամյա քաղաքակրթության ու մշակույթի տեր Իրանին: Թրամփն անտեսում է ՄԱԿ-ի բանաձևերը:

«Էթեմադ» օրաթերթի թղթակիցը հարցրել է ՝ Թրամփի խոսքերն ինչքանո՞վ կարող են սպառնալ ՀԳՀԾ-ին: Բահրամ Ղասեմին պատասխանել է.«Այդ հարցում էլ նա հավանաբար եկամուտ է ակնկալում:  ՀԳՀԾ-ը համաշխարհային , հզոր ու օրինական համաձայնություն է: Նրա խնդիրը ՀԳՀԾ-ի հետ չէ: Նա պարտավոր է ստեղծված պայմաններում հեղինակազրկել համաշխարհային կառույցները: Թիվ 2231 բանաձևը փակում է Իրանի հրթիռային հարցում պատրվակներ փնտրելու ուղին: Թրամփը զայրացած է այդ հարցում, քանի որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է , որ Իրանը հավատարիմ է այդ հարցում: Թրամփի ագրեսիվությունը նրա անճարակության մասին է վկայում:

 

 

 

Ալիք

Իրանական գազի գնման մասին Հայաստանի հետ բանակցություններ եղել են, վարչապետի առաջիկա այցի ընթացքում էլ կքննարկենք. Իրանի դեսպան

 

Մենք բավարարված չենք հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ով ներկա էր Երևանում բացված իրանական ապրանքների և ծառայությունների էքսպո-ցուցահանդեսին:

«Ո՛չ Իրանի կառավարությանը, ո՛չ էլ Հայաստանի կառավարությանը չեն բավարարում առևտրաշրջանառության ներկայիս ծավալները: Բայց, եթե համեմատենք Իրանի և այլ պետությունների միջև առևտրաշրջանառության հետ, ապա այն մեզ համար, ամեն դեպքում, գոհացուցիչ է: Մենք որոշել ենք, որ մեր երկրների հնարավորությունները լավագույնս ներկայացնենք միմյանց՝ զբոսաշրջիկներ այցելեն, ցուցահանդեսներ կազմակերպվեն և այլն»,- ասաց դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նա նշեց, որ Իրանը՝ որպես տարածաշրջանային հզոր երկիր, ուշադրություն է դարձնում ինքնաբավությանը, կարևորում է իր բարեկամական հարաբերությունները հարևան պետությունների հետ, ուստի Հայաստանն ու Իրանը կարող են լավագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունից, համատեղ արտադրանքը ներկայացնել ողջ աշխարհին:

Դեսպանն ասաց, որ հայկական Սփյուռքը լավագույնս կարող է ներկայացնել համատեղ արտադրանքը աշխարհին: «Լավ հնարավորություն կա գիտնականների, արդյունաբերողների համար ներկայացնելու իրենց արտադրանքը և սա կկանխի երկրից այլ երկրներ մեկնելու հոսքը: Իրանն ու Հայաստանը դարեր ի վեր կողք-կողքի ապրել են, ունեն պատմություն: Իրանը խաղաղասեր պետություն է և իր բոլոր հարևան պետություններին խաղաղություն ու բարգավաճում է մաղթում: Հայ համայնքն Իրանում խաղաղ գոյակցում է Իրանի մահմեդականների կողքին, իսկ մեր իրանցիները Հայաստանում քրիստոնյաների կողքին են խաղաղ ապրում»,- նշեց նա:

Դեսպանը հայտնեց, որ ապագայում նախատեսվում է Հայաստան-Էքսպո ցուցահանդեսի կազմակերպում Իրանում, մեր հայրենակիցներին կներկայացվի հայկական արտադրանքը, իսկ արդյունքում՝ կմեծանա առևտրատնտեսական համագործակցությունը, կաճի զբոսաշրջությունը:

«Իրանի զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի Հայաստան: Նրանք հետաքրքրված են Հայաստանով, գալիս են ցամաքային օդային եղանակով: Հյուսիս–հարավ մայրուղին բարեկարգման կարիք ունի, դրանից հետո մեծ հնարավորություն կստեղծվի, որ սեփական ավտոմեքենաներով մարդիկ կկարողանան հեշտ երթևեկել»,- շեշտեց նա:

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե էներգետիկ ոլորտում համագործակցություն կլինի՞, հնարավո՞ր է, որ Իրանը գազ մատակարարի Հայաստանին, դեսպանը նշեց. «Մենք բանակցություններ ենք ունեցել, վարչապետի առաջիկա այցի ընթացքում տարբեր հարցեր են քննարկվելու: Իրանը միշտ ձեր կողքին է եղել ու կլինի ձեր կողքին է»:

 

 

 

lragir.am

Ռուսաստանին փորձում են զրկել վետոյի իրավունքից. ի՞նչ է մտածում Հայաստանը

 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Մեկնաբանություն - 23 Սեպտեմբերի 2017, 12:49

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների վետոյի իրավունքը սահմանափակելուն կողմ է հանդես գալիս 114 երկիր: Այս մասին հայտարարել է Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Աուրելիա Ֆրիկը:

Մոսկվայում համաձայն չեն առաջարկին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը նշել է, որ անընդունելի է Անվտանգության խորհրդի մշտական անդամների լիազորությունները սահմանափակելու ցանկացած գաղափար: Նախքան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է ՄԱԿ կառույցների բարեփոխման գաղափար ներկայացնել: Նա հանդիպման է հրավիրել շատ երկրների առաջնորդների, որոնց հետ քննարկել է գաղափարները: Հայտնի չէ, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, սակայն, ինչպես նշում են փորձագետները, խոսքը նաեւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին վետոյի իրավունքից զրկելու մասին է:

Ռուսաստանը դեմ է այս գաղափարին, եւ վերլուծաբանները դրա հետ են կապում Պուտինի չմասնակցելը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Չինաստանը պաշտոնական համաձայնություն չի տվել, սակայն չի էլ մերժել դրա հնարավորությունը: Ֆրանսիան էլ հանդես է եկել առաջարկությամբ, որ ցեղասպանությունների հարցի քննարկման դեպքում ՄԱԿ ԱԽ անդամները զրկվեն վետոյից: Փարիզը պնդում է, որ մարդկության դեմ հանցագործությունների դեպքում ՄԱԿ ԱԽ անդամները կամավոր հրաժարվեն վետոյի իրավունքից:

Հայտնի չէ, արդյոք Հայաստանն աջակցել է ՄԱԿ բարեփոխման գաղափարին: Պաշտոնական Երեւանն այդ առթիվ տեսակետ չի հայտնել: Ակնհայտ է, որ Երեւանը հրապարակային դեմ չի գնա Մոսկվային, սակայն պետք է գիտակցի իր շահը՝ Հայաստանին ձեռնտու՞ է ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանին վետոյի իրավունքից զրկելը, հատկապես ցեղասպանության հարցերի քննարկման դեպքում:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթում նշել է, որ հաջորդ տարի, երբ կնշվի Ցեղասպանությունների կանխարգելման մասին կոնվենցիայի 70-ամյակը, Հայաստանը նախաձեռնությամբ հանդես կգա: Հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Երեւանում ֆրանկոֆոնիայի մեծ վեհաժողով է կայանալու: Պատահական չէ, որ ցեղասպանության հարցերում ԱԽ անդամներին վետոյի իրավունքից զրկելու նախաձեռնությամբ հանդես է գալիս Ֆրանսիան:

Չի բացառվում, որ Հայաստանը Ֆրանսիայի եւ մի շարք ֆրանկոֆոն երկրների հետ ՄԱԿ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայերի իրավունքների վերականգնման նախաձեռնությամբ հանդես գա: Դա կարող էլ ինել, եթե Թուրքիան մինչեւ 2018 թվականի գարուն չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Չնայած, վավերացումն էլ չի կասեցնի այդ գործընթացը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարել է, որ եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, 2018 թվականի գարնանը Հայաստանը դրանք աղբարկղը կնետի: Հայաստանը, սակայն, այդ քայլի համար պետք է աջակցի Ֆրանսիայի եւ այլ երկրների նախաձեռնությանը, որոնք փորձում են հասնել ՄԱԿ-ի բարեփոխման:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էթեմադ

Դոնալդ Թրամփը Միջին Արևելքի միայն նավթին, դոլարին ու սուսերով պարին է ծանոթ

Սարա Մաասումի

 

Իր վերջին ելույթով, ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը սրել է տարածաշրջանի լարված իրավիճակը: Նա ելույթ ունեցած ՄԱԿ-ի ամբիոնից: Նրա ելույթից ժամեր անց, ԻԻՀ նախագահը նույն ամիբոինից իր ելույթով մերժեց ցանկացած սպառնալիք ՝ նշելով որ Իրանը երբեք ոչ ՀԳՀԾ-ն խախտող առաջին երկիրն է լինելու, ոչ էլ մյուս երկրներին սպառնացողը:  »Էթեմադ» օրաթերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ ՝ Բահրամ Ղասեմին ասել է, որ Թրամփը փորձում է փակ աչքերով պատերազմել բոլորի հետ: Ղասեմին լավ վերջաբան չի կանխատեսում ԱՄՆ նախագահի համար:

Օրաթերթին տված հարցազրույցի մի մասւմ, Բահրամ Ղասեմին նշել է,Թրամփն իր պատմական ելույթով ապացուցել է , որ անծանոթ է դիվանագիտության տարրական նորմերին : Համաշխարհային կառույցի ամբիոն բարձանալով, նա սպառնում է երկրներին : Խոսում է Հյուսիսային Կորեային կործանելու իր անձնական ցանկության մասին և սպառնում է հազարամյա քաղաքակրթության ու մշակույթի տեր Իրանին: Թրամփն անտեսում է ՄԱԿ-ի բանաձևերը: