Գերմանիան նոր խորհրդարան է ընտրում
https://parstoday.ir/hy/news/world-i72871-Գերմանիան_նոր_խորհրդարան_է_ընտրում
Սեպտեմբերի 24-ին Գերմանիան նոր խորհրդարան եւ դրա հետ մեկտեղ՝ կանցլեր է ընտրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 05:51 Asia/Tehran
  • Գերմանիան նոր խորհրդարան է ընտրում

Սեպտեմբերի 24-ին Գերմանիան նոր խորհրդարան եւ դրա հետ մեկտեղ՝ կանցլեր է ընտրում։

Հարցումների համաձայն՝ առաջատար է Անգելա Մերկելի ղեկավարած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը։ Սակայն գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես կբաշխվեն  ընտրողների ձայները մյուս կուսակցությունների միջեւ։ Նրանք կարող են Մերկելի պոտենցիալ կոալիցիոն գործընկերները դառնալ։

Հարցումների համաձայան՝ Անգելա Մերկելի ղեկավարած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հավակնում է ձայների 36․2 տոկոսին։ Սոցիալ դեմոկրատներն ունեն միայն 22 տոկոսի աջակցությունը։

Երրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը՝ 10․3 տոկսով, այնուհետեւ՝ «Ձախերը»՝ 9․8 տոկոս, «Ազատ դեմոկրատական կուսակցությունը»՝ 9․6 տոկոս, «Կանաչները»՝ 7․7 տոկոս։

Ընտրություններին կարող է մասնակցել 61․5 մլն մարդ։ Ընտրողներ ձայների համար պայքարելու է 42 կուսակցություն։

News.am