Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/world-i72889-Գերմանիայում_մեկնարկել_են_խորհրդարանական_ընտրությունները
Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքների հիման վրա կձևավորվի նոր կառավարությունն ու կանցլեր կշանակվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 07:38 Asia/Tehran
  • Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքների հիման վրա կձևավորվի նոր կառավարությունն ու կանցլեր կշանակվի:

Ինչպես հաղորդում է Ria.ru-ն, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 8:00-ին: Դրանք փակվելու են 18:00-ին: Մոտավորապես այդ ժամին էլ հրապարակվելու են էքզիթ-փոլի տվյալները: Որպես կանոն՝ այդ տվյալները ճշգրիտ արտացոլում են ընտրությունների վերջնական արդյունքը:Նախքան ընտրություններն անցկացված հետազոտությունների համաձայն՝ ընտրողների 34%-ը պատրաստ է քվեարկել գործող կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական միության, 21%-ը՝ Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին: Մինչդեռ 3-րդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որին պատրաստ է ձայն տալ հարցվածների 13%-ը: Ինչ վերաբերում է ձախակողմյան ուժերին, ազատ դեմոկրատներին ու «կանաչներին», ապա նրանց համար քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 11, 9 և համապատասխանաբար՝ 8%-ը:

tert.am