Հայտնի են աշխարհի խոշորագույն գազ արտադրող երկրները
https://parstoday.ir/hy/news/world-i72975-Հայտնի_են_աշխարհի_խոշորագույն_գազ_արտադրող_երկրները
Միջազգային էներգետիկ գործակալությունը ներկայացրել է համաշխարհային էներգետիկ շուկայի վերլուծությունն ու 2016-ի բնական գազ արտադրող առաջատար երկրների մասին զեկույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2017 05:47 Asia/Tehran
  • Հայտնի են աշխարհի խոշորագույն գազ արտադրող երկրները

Միջազգային էներգետիկ գործակալությունը ներկայացրել է համաշխարհային էներգետիկ շուկայի վերլուծությունն ու 2016-ի բնական գազ արտադրող առաջատար երկրների մասին զեկույցը:

Գործակալության տվյալներով՝ առաջատար գազ արտադրող երկրներն են ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ 749 մլրդ խորանարդ մետր (համաշխարհային արտադրանքի 20.7 տոկոսը) և 644 մլրդ խորանարդ մետր (17.7 տոկոս) ցուցանիշներով համապատասխանաբար:
Ինչպես հայտնում է Press TV-ն, զեկույցի համաձայն՝ Իրանը 190 մլրդ խորանարդ մետր գազ է արտադրել անցյալ տարի, որը կազմում է ընդհանուր համաշխարհային արտադրանքի 5.3 տոկոսը:
Հաջորդ խոշորագույն արտադրողներն են Կանադան (174 մլրդ խ/մ՝ 4.8 տոկոս) և Քաթարը (165 մլրդ խ/մ՝ 4.6 տոկոս):
Աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանին է պատկանում աշխարհի խոշորագույն բնական գազի պաշարը, իսկ ներկայիս արտադրման ծավալը կազմում է օրական 660 մլն խորանարդ մետր:

Tert.am