Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Մերկելի կուսակցությունը
Սեպտեմբեր 25, 2017 07:21 Asia/Tehran
Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Մերկելի կուսակցությունը:
Ինչպես փոխանցում է BBC-ն, Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը ստանում է ձայների 33.3 տոկոսը, Մարտին Շուլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20.5, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10.7: Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը ստացել է ձայների 12.6 տոկոսը և առաջին անգամ ներկայացված կլինի խորհրդարանում:
Գերմանիայի խորհրդարանն ունի 598 մանդատ: 299 պատգամավոր ընտրվում են ժողովրդի ուղղակի ձայնով, իսկ 299 պատգամավոր ընտրվում են համամասնական կարգով:
Գերմանիայի գործող կոալիցիոն կառավարությունն իշխանության ղեկին է 2013 թվականից:
Պիտակ