Մամուլի տեսություն 25-09-2017
https://parstoday.ir/hy/news/world-i73021-Մամուլի_տեսություն_25_09_2017
Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանում անկախության հանրաքվե է անցկացվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2017 14:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  25-09-2017

Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանում անկախության հանրաքվե է անցկացվել:

Բահար

Բարզանի.«Հանրաքվեն առաջին քայլն է»

Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանում անկախության հանրաքվե է անցկացվել:

Քրդստանի տարածքի ղեկավար ՝ Մասուդ Բարզանին ասել է.«Իրաքի կառավարությունները խախտել են Սահմանադրությունը: Մենք հուսով էինք, որ  Սահմանադրության ընդունումից հետո, Իրաքում գործակցություն ու հավասարություն է լինելու: Գործակցություն չեղավ: Բաղդադը մեզ դրդեց անջատման հանրաքվե անցկացնել»այսպես է ասել Բարզանին: Նրա կարծիքով, հանրաքվեն անկախության առաջին քայլն է և ժողովուրդն է որոշում ինչպես ապրել:  «Քրդստանի սահմանների հարցում հարգելու ենք միջազգային նորմերը: Անկախ Քրդստանում հարգելու ենք քաղաքացիական, ժողովրդավարության, տարբեր խավերի իրավունքները» նշել  է Մասուդ Բարզանին:

Ինչպես Բարզանին իր խոսքերում է կանխատեսել, տարբեր խմբեր տարբեր կերպ են արձագանքելու հանրաքվեին, սակայն ցանկացած հակադարձ քայլ ավելի լավ կլինի անորոշ ապագայից:

Իրաքի Քրդստանի երեք գլխավոր կուսակցությունները մի հաղորդագրությամբ հայտարարել են, որ հանրաքվեն անց է կացվելու քրդերի տարածքներում, այդ թվում Քերքուքում: Հանրաքվեին դեմ են արտահայտվել Փոփոխություն և իսլամական համայք կուսակցությունները: Իրաքն ունի հինգ գլխավոր կուսակցություններ: Խորհրդարանական տեղերի առումով, Մասուդ Բարզանիի  Դեմոկրատական կուսակցությունը գլխավորներից է համարվում, որից հետո  Ջալալ Թալեբանիի գլխավորած  «Շարժում հանուն փոփոխության (Գորան) և  «Հայրենակցական միություն»  կուսակցություններն են: Թեև «Հայրենակցական միությունը» երրորդ տեղում է կանգնած, սակայն Քրդստանը գործնականում բաժանվել է ավանդական երկու՝ «Դեմոկրատական» ու «Հայրենակցական միություն» կուսակցությունների միջև և իր ձեռքում ունի Իրաքի հյուսիսում քաղաքական ու ռազմական երկու ուժերը:   

 

 

Էթեմադ

Անպարտելի տիկինը

Մեյսամ Սոլեյմանի

 

Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելը մնալու է ևս չորս տարի: Հետաքրքրական է այն փաստը, որ Մերկելի օգտին քվեարկողների ձայները նվազել են :

Մյուս կողմից Մարտին Շուլցի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունն արձանագրել է վատագույն արդյունքները: Քանի որ կուսակցությունը չի պատրաստվում Մերկելի հետ կոալիցիա կազմել, Անգելա Մերկելը, մեկնաբանելով արդյունքները, հայտարարել է Գերմանիայի նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին։ «Մենք ուժեղագույն կուսակցությունն ենք, և մեր խնդիրն է կառավարություն ձևավորել։ Իհարկե, մենք ավելի լավ արդյունք էինք ակնկալում»,- ասել է Մերկելը։

Մերկելը կառավարություն ձևավորելու համար պետք է կոալիցա կազմի Ազատ դեմոկրատների և Կանաչների երկու կուսակցությունների  հետ: Երկու կուսակցություններ, որոնք իշխանությունում մեծ դեր չեն ունեցել և այսօր դեմ չեն լինի կոալիցիայի մաս կազմել:   Կանցլերը դեռ չի բարձրաձայնել կոալիցիայում հնարավոր դաշնակիցներին։ Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին արդեն հայտարարել են Կանաչները։

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD)՝ Մարտին Շուլցի գլխավորությամբ, ընտրություններին ստացել է ձայների 20,5 տոկոսը։ Շուլցը և նրա կողմնակիցներն արդեն հայտարարել են, որ կուսակցությունը չի միանա կոալիցիային:

 

 

 

 

Ռեսալաթ

Թրամփի նյույորքյան ելույթը

Մոհամմեդ Հեյդարի

 

ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ նախագահի անհեթեթ ելույթին հակադարձել են տարբեր շրջանակներ: Քննադատների մեծ մասը, Թրամփի ելույթը վտանգավոր ու անտրամաբանական է որակել ՝ զգուշացնելով արտաքին քաղաքականության ոլորտում նրա կիրառած քաղաքականությունների հետևանքների կապակցությամբ: «Նա իր խոսքերով, ՄԱԿ-ը վերածել է պատերազմի դաշտի»ասել են քննադատները: Ոմանք էլ նրան համեմատել են ԱՄՆ նախկին նախագահ Ջորդ Բուշ կրտսերի հետ: ՄԱԿ-ը հանդիսանում է միջազգային ամենահեղինակավոր կառույցը, որի ամբիոնից պետք է հնչեն խաղաղության կոչեր: իսկ Թրամփն այդ ամբիոնը դարձրել է պատերազմ շեփորելու բեմ:

ԻԻՀ-ը մշտապես հետևել է չափավորական ու խելամիտ քաղաքականությանը: Իսկ Թրամփի խոսքերը վկայում են ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշման մասին: Հոգեպես անհավասարակշիռ մարդը ղեկավարում է այն երկիրը, որը չի հարգում միջազգային օրենքները և համարվում է մարդկության ամենամեծ սպառնալիքը:

Թրամփը քննադատում է նաև իր երկրի նախկին նախագահներին: Այս բոլոր դեպքերի հետևում կանգնած են սիոնիստները: ՄԱԿ-ում Թրամփի ելույթը փաստորեն Սիոնիստական ռեժիմի տարածած հաղորդագրությունն էր: Այդ ուղղությամբ կարելի է գնահատել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփի տարբեր դիրքորոշումները:

 

tert.am

Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք գալ. Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քուրդիստանին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք, այս մասին գրում է թուրքական «Յենիչաղ» պարբերականը:

Էրդողանը հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները ոչ թե տեղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների հետ կապված խնդիրներն են լուծում այս հանրաքվեով, այլ, առիթից օգտվելով, իրենց անձնական շահերը հետապնդում: Թուրքիայի առաջնորդը պնդել է, որ «ամենածանր պահին» իրաքցի քրդերի կողքին միայն Թուրքիան է եղել:

«Իրաքի սահմանին՝ Սիլոփիի կողմից մեր ԶՈւ-ն զուր չէ քայլեր սկսել ձեռնարկել: Այս պահին Իրանն էլ է նույն վիճակում: Այս շաբաթվա մեջ էլ կձեռնարկենք մեր մյուս քայլերը: Իրաքյան Քուրդիստան մուտքն ու ելքը կփակվի: Դրանից հետո տեսնենք՝ ինչպես, ինչ ուղիներով են նավթ արտահանելու ու վաճառելու: Երբ մենք փակենք ճանապարհը՝ այս գործը հենց այդտեղ կվերջանա: Մենք երբեք թույլ չենք տա մեր սահմանին ահաբեկչական պատի ձևավորում, սա նրանց համար զուտ երազանք էլ կմնա, մենք երբեք թույլ չենք տա դա: Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք գալ, կգանք», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ այսօր Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվե է, որին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 200 հազ. ընտրող: Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը: