Հռոմի պապը հորդորել Է հրաժարվել միջուկային զենքից
https://parstoday.ir/hy/news/world-i73109-Հռոմի_պապը_հորդորել_Է_հրաժարվել_միջուկային_զենքից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ Է արել ամբողջովին հրաժարվել միջուկային զենքից եւ կատարել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2017 15:16 Asia/Tehran
  • Հռոմի պապը հորդորել Է հրաժարվել միջուկային զենքից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ Է արել ամբողջովին հրաժարվել միջուկային զենքից եւ կատարել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման համաձայնագիրը:

Այդ մասին քահանայապետը սեպտեմբերի 26-ին գրել Է իր Twitter- ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի աշխարհը լինի առանց միջուկային զենքի՝ կիրառելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Կհրաժարվենք մահվան այդ գործիքներից»,-ասված Է միկրոբլոգում, որը գործում Է ինը լեզուներով: Հռոմի պապի Twitter-ը միայն իտալերենով կարդացողների թիվը կազմում Է ավելի քան 4,6 մլն: Ուղերձը հայտնվել Է ԿԺԴՀ-ի շուրջ իրադրության սրման պահին, որը հրթիռային ու միջուկային ծրագրեր Է իրագործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am