Ադրբեջան.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին Հայաստանի ներկայությունը շինծու է»
https://parstoday.ir/hy/news/world-i73151-Ադրբեջան._Ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_բանակցություններին_Հայաստանի_ներկայությունը_շինծու_է
Ադրբեջանի նախագահը կեղծ ու շինծու է համարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին Հայաստանի պետայրերի ներկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 07:29 Asia/Tehran
  • Ադրբեջան.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին Հայաստանի ներկայությունը շինծու է»

Ադրբեջանի նախագահը կեղծ ու շինծու է համարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին Հայաստանի պետայրերի ներկայությունը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի խոսնակը հայտարարել է.«Երեքշաբթի օրը Բաքվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմզ Ափաթուրայի հետ հանդիպման ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.«Հայաստանը չի ձգտում հակամարտության կարգավորմանը»:

Հանդիպմանը նա շեշտել է, որ Ադրբեջանն իր բոլոր ջանքերն ի գործ է դնելու ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները արդյունավորելու համար:

Դա այն դեպքում, երբ ավելի վաղ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր հայտարարել էին, որ մոտ ապագայում կայանալու է երկու երկրի նախագահների հանդիպումը: