Հրդեհ Ուկրաինայում. 12 ժամից ավելի այրվում է սպառազինությունների պահեստը
https://parstoday.ir/hy/news/world-i73167-Հրդեհ_Ուկրաինայում._12_ժամից_ավելի_այրվում_է_սպառազինությունների_պահեստը
Ուկրաինայի Վիննիցայի մարզի Կալինովկա քաղաքում՝ երկրի սպառազինությունների խոշորագույն պահեստում, սեպտեմբերի 26-ի երեկոյան հրդեհ է բռնկվել, հայտնում է 112.ua–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 10:31 Asia/Tehran
  • Հրդեհ Ուկրաինայում. 12 ժամից ավելի այրվում է սպառազինությունների պահեստը

Ուկրաինայի Վիննիցայի մարզի Կալինովկա քաղաքում՝ երկրի սպառազինությունների խոշորագույն պահեստում, սեպտեմբերի 26-ի երեկոյան հրդեհ է բռնկվել, հայտնում է 112.ua–ն։

Հրդեհը բռնկվել էր ժամը 22։00–ի սահմաններում։ Բաց աղբյուրների տեղեկություններով՝ զինանոցում պահվում է 188 հազար տոննա զենք–զինամթերք։ Զինանոցի մակերեսը 60 հա է։ Ուկրաինայի Գլխավոր շտաբում հայտարարել են, որ հրդեհի մակերեսը զինանոցի ընդհանուր մակերեսի 10 տոկոսն է։ Հրդեհից տուժել է 2 մարդ, նրանց այրվածքները ծանր չեն։

Սեպտեմբերի 27-ի ժամը 8։00–ի դրությամբ շրջանից տարհանվել է մոտ 30 հազար մարդ։ Պայթյունները առավոտվա դրությամբ դեռ շարունակվում էին։ Հրդեհի պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ։ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբում չեն բացառել դիվերսիայի վարկածը։

News.am