Մամուլի տեսություն 29-09-2017
Վերլուծաբանների մի խումբ կարծում է, թե «Թրամփ» կոչվող երևույթը վկայում է նոր Ամերիկա ստեղծվելու մասին:
Էբթեքար
Ամանոյի աղմկահարույց քայլը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովից պահանջել է լուսաբանել Իրանի միջուկային դոսիեի հարցում վստահության ամրապնդման նոր գործնական միջոցառումները:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը մեկ ամիս առաջ Վիեննա մեկնեց, որպեսզի գործակալության գլխավոր տնօրենի հետ հանդիպելու նպատակով: Վերլուծաբանների ասածով, Հեյլին ցանկանում էր Իրանի կողմից միջազգային համաձայնությունը խախտելու փաստեր ներկայացնել: Ինչպես հայտարարվել է, հոկտեմբերին Թրամփը քողազերծելու է ՀԳՀԾ-ի հարցում իր կառավարության դիրքորոշումը: Foreign Policy-ն հաղորդել էր, որ փորձագիտական թիմ կյանքի կոչելով, Թրամփի կառավարությունը փորձում է ներկայացնել վերոնշյալ փաստերը: Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ նախագահի խստաոճ ելույթը, որտեղ նա ՀԳՀԾ-ը համարել էր Ամերիկայի խայտառակությունը և ամոթի խարանը, նաև Ամանոյի վերջին հայտարարությունը, ցույց են տալիս, որ մտահոգիչ են միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ տեղաշարժերը:
Վերլուծաբանների մի խումբ կարծում է, թե «Թրամփ» կոչվող երևույթը վկայում է նոր Ամերիկա ստեղծվելու մասին: Դա ենթադրում է պոպուլիստական մոտեցումներով ԱՄՆ-ի նախկին մեխանիզմներից հրաժարում և արտաքին քաղաքականության նոր մեթոդի կիրառում: Իսկ վերլուծաբանների մյուս խմբի համոզմամբ, Պետքարտուղարության և պաշտպանության նախարարություններում շատերն են հրաժարվել Թրամփի հետ աշխատելուց : Հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփը ձախողել է երկրի ներքին, նաև արտաքին խնդիրների կարգավորման գործում , նա փորձում է մի գնդակով երկու նապաստակ որսալ: Այսինքը ժամանակ շահել ներքին խնդիրների համար, իսկ մյուս կողմից ՀԳՀԾ-ի խափանման մեղքը բարդել Իրանի ուսերին և դա դարձնել պատրվակ ՝ Իրանի տարածաշրջանային դերակատարությունը սանձելու համար:
Իրան
Աֆղանստանում Թրամփի անվտանգության ռազմավարության ձախողումը
Աֆղանստանի համար ԱՄՆ նախագահի նախագծած ռազմավարությունը մի քանի կարևոր հանգամանքներ կան: Այս նախագծում Հնդկաստանը մասնակից է Աֆղանստանի անվտանգության հարցերում և առանձնահատուկ դեր ունի Քաբուլի ռազմական ուժերի զենքերի ապահովման գործում: Վաշինգտոնը ճնշում է Պակիստանին ՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իր երկակի քաղաքականությունից հարաժարվելու համար: Իր նախագծում Թրամփն անտեսել է Աֆղանստանի դերակատարությունը և Քաբուլում իր ռազմական ներկայությունը պայմանավորել է տարածաշրջանային ուժերի դեմ պայքարի հաջողությամբ: Այդպիսով կարելի է ասել, որ Աֆղանստանի մասին ԱՄՆ-ի ռազմավարությունը Քաբուլի հետ ոչ մի առնչություն չունի : Վաշինգտոնի միակ նպատակն ՝ այդ երկրում հինգ ռազմաբազա կառուցելով և զորքերի թվաքականը 300 հազարի հասցնելով այդ երկրում իր ռազմական ներկայության ամրապնդումն է: Դա լինելու է 2024 թվականին:
Այս առումով ամերիկացիների և Աֆղանստանի կառավարության ու ժողովրդի շահերը չեն համընկնում, քանի որ ամերիկացիները ջանում են երկարատոևմ Աֆղանստանը դարձնել իրենց բազան և Քաբուլի կառավարությանը խոցելի իրավիճակում դնելով, այնպիսի պայմաններ ստեղծեն, որպեսի անվտանգության ապահովման հարցում այդ երկիրը խիստ կախված լինի վաշինգտոնի օգնություններից: Ներկայումս Աֆղանստանի տարածքի 40 տոկոսը գտնվում է թալիբների հսկողության ներքո : Հարց է առաջանում, որ Վաշինգտոնը նպատակ ունի վերացնե՞լ թալիբներին, թե ՞ամրապնդել նրանց դիրքերը:
Վերլուծաբանների համոզմամբ, ամերիկացիները կառավարում են թալիբներին ՝ նպատակ ունենալով առանձնահատուկ իրավիճակ ստեղծել, որպեսզի նրանք ոչ այնքան հզորանան, որ իրականացնեն Քաբուլում իսլամական խալիֆայություն ստեղծելու իրենց վաղեմի երազանքը, ոչ էլ այնքան թուլանան, որ կործանվեն: Ուստի կարելի է ասել, որ թալիբներն ամերիկացիների հաղթաթուղթն են: Թեև թվում է, որ իրականացվել են Աֆղանստանում Վաշինգտոնի նպատակները, սակայն անվտանգության առումով Թրամփի քաղաքականությունը ձախողել է: Այդ մասին է վկայում ԱՄՆ պաշտպանության նախարար ՝ Ջեյմզ Մաթիսի Աֆղանստան ժամանելիս Քաբուլի օդանավակայանի վրա թալիբների իրականացրած հարձակումը: Դա Աֆղանստանում Թրամփի նախագծի ձախողման մյուս ապացույցն է համարվում:
Ռեսալաթ
ԱՄՆ-ի խափանարարությունների կուլիսների հետևում
Վերջին օրերին ՀԳՀԾ-ի հարցը քննարկվում է եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից և ԱՄՆ նոր կառավարությունը փորձում է եվրոպացիներին համոզել այդ հարցում լինել իր կողքին: Առաջիկա օրերին, Թրամփը ներկայացնելու է միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմության մասին իր հերթական զեկույցը: Ինչպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին է ասել, ՀԳՀԾ-ին Թրամփի անհավատարմությունը ՝ համաձայնության չեղարկում կամ դրանից հրաժարում չի նշանակում: ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ նախագահի ելույթն արժանացավ միջազգային քննադատությունների: Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ԱՄՆ նախագահի անհեթեթ ու անիրական հայտարարություններին , Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել էր.«Այդ խոսքերը բխում էին ոչ թե նրա հզորությունից,այլ զայրույթից, անճարակությունից ու թեթևամտությունից»:
Ինչպես ավելի վաղ, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին պաշտպանելով ՀԳՀԾ-ն, ասել էր.«Միջուկային գործարքը միջազգային մասշտաբով ընդունված համաձայնություն է, որն ամրագրվել է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով և հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը վերանայում է Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը և դա ՀԳՀԾ-ի հետ ոչ մի առնչություն չունի»:
galatv.am
Քրդերն ասում են, որ իրենք լեռներից բացի ընկերներ չունեն. հիմա նրանք Իսրայել ունեն
«Իսրայելական սպիտակ-կապույտ դրոշները դարձել են սովորական երեւույթ Քուրդիստանի տարածաշրջանային կենտրոնում՝ Էրբիլում,- The Washington Post թերթում գրում են Լավդեյ Մորիսը եւ Թամեր էլ- Գոբաշին: -Որոշ քրդեր դրոշները տեղադրում են իրենց մեքենաների վրա: Ոմանք ոգեւորված դրանք թափահարում էին անկախության հանրաքվեից առաջ անցկացված ցույցերի ժամանակ»:
«Քվեարկության նախօրեին Իսրայելն ակտիվորեն ելույթ էր ունենում հօգուտ քրդերի անկախության, եւ զարմանալի էր հետեւել այդ պատկերին տարածաշրջանում, որտեղ հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես են իսրայելական դրոշները ոտնատակ գցում կամ այրում,- նշում են հեղինակները: -Դա հակափաստարկ է հանրաքվեի հակառակորդների համար, ովքեր պնդում են, որ Իսրայելը դավադրություն է կազմակերպել Իրաքի պառակտման նպատակով»:
«Հին քրդական ասացվածքն այն մասին, որ «քրդերը լեռներից բացի ընկերներ չունեն», բավականին խելամիտ էր հնչում հանրաքվեից առաջ. նույնիսկ Իրաքյան Քուրդիստանի վաղեմի կողմնակիցները հայտնել են նրանց դեմ լինելու մասին»,- ասվում է հոդվածում:
«Սակայն Իսրայելն անկեղծ աջակցություն է հայտնել, ամեն դեպքում, այդպես էր մինչեւ վերջերս, – հայտնում են լրագրողները: -Պատմականորեն Իսրայելը ջերմ հարաբերություններ է պահպանում քրդերի հետ թշնամիներով լի տարածաշրջանում: Իսրայելցի քաղաքական գործիչներն ասում են, որ բնական կապ են զգում քրդերի հետ, ովքեր ամեն գնով պայքարում են հանուն հայրենիքի»:
«Ավելի վաղ աջակցություն հայտնելով՝ վարչապետ Բինիամին Նեթանյահուն հիմա ցուցումներ է տվել իր նախարարներին խուսափել հանրաքվեի վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններ տալուց: Քրդերի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները խորն արմատներ ունեն: Քուրդիստանի հրեաներն ասում են, որ իրենք իսրայելական Վենիամին ցեղից են ծագել. վենիամինները եկել են այդ տարածաշրջան մ.թ.ա 8-րդ դարում: Հիմա Իսրայելում կան ավելի քան 200 հազար քուրդ-հրեաներ»:
«Իսրայելի համար Քուրդիստանին աջակցելը կապված է վաղեմի արտաքին քաղաքական ռազմավարության հետ,- շարունակում է թերթը: -1948թ.-ին անկախության հռչակումից հետո թշնամական տարածաշրջանում մեկուսանալով՝ Իսրայելը փորձեց միություններ ձեւավորել ոչ արաբ բնակչության եւ Մերձավոր Արեւելքի փոքրամասնությունների հետ»:
«Սակայն, ինչպես իսրայելցիները, քրդերը նույնպես մեկուսացած են իրենց քվեարկության լույսի ներքո: Իրաքը եւ Թուրքիան ակնարկել են ռազմական գործողությունների մասին: Թուրքիան սպառնացել է արգելափակել Քուրդիստանի նավթամուղը: Իրանը դադարեցրել է թռիչքները»,- ասվում է հոդվածում:
Աղբյուր՝ The Washington Post
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան