Ցիպրասը դարձել է վերջին 95 տարում Իզմիր այցելած Հունաստանի առաջին վարչապետը
https://parstoday.ir/hy/news/world-i7342-Ցիպրասը_դարձել_է_վերջին_95_տարում_Իզմիր_այցելած_Հունաստանի_առաջին_վարչապետը
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ժամանել է Իզմիր՝ մասնակցելու Թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2016 14:48 Asia/Tehran
  • Ցիպրասը դարձել է վերջին 95 տարում Իզմիր այցելած Հունաստանի առաջին վարչապետը

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ժամանել է Իզմիր՝ մասնակցելու Թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին։

Դրանով իսկ Ցիպրասը դարձել է վերջին 95 տարում Իզմիր այցելած Հունաստանի առաջին վարչապետը։ 1921 թվականին Իզմիր է ժամանել Հունաստանի վարչապետ Դիմիտրիս Գուարիսը։ Այդ ժամանակ Իզմիրը (Զմյուռնիա) գտնվել է Հունաստանի վերահսկողության տակ, սակայն կարճ ժամանակ անց այն տիրել են քեմալականները։

Իզմիրում նրան դիմավորել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը, ապա նրան ընդունել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

Ցիպրասն ու Դավութօղլուն մարտի 8-ի կապակցությամբ կարմիր վարդեր են նվիրել կին լրագրողներին։ Հաղորդվել է, որ Թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին մասնակցում է երկու երկրից 10-ական նախարար, որոնք քննարկելու են տնտեսական կապերի ամրապնդումը։